Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վահան Ղուկասյան. ՀԱԿ-ում դեռ չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի հարցում

Վահան Ղուկասյան. ՀԱԿ-ում դեռ չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի հարցում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահան Ղուկասյան. ՀԱԿ-ում դեռ չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի հարցում

Շատ մոտավոր հաշվարկներով, նախագահականին առաջադրվելու վերջին ժամկետը դեկտեմբերի 27-ն է (ընտրությունների օրվանից առնվազն 55 օր առաջ պետք է գրանցվել), իսկ ՀԱԿ-ում դեռ չեն կողմնորոշվել իրենց թեկնածուի հարցում։
Սա և մի շարք այլ հանգամանքներ իրոք պայթյունավտանգ իրավիճակ են ստեղծել ՀԱԿ-ում և այժմ, երբ նախընտրական կողմնորոշման գործընթացը մտել է եզրափակիչ փուլ, Լևոն Տեր-Պետրոսյանի առաջադրվել-չառաջադրվելու հարցը հավասարվել ու նույնականացել է ՀԱԿ-ի լինել չլինելու հարցին, որովհետև այսօրվա դրությամբ միակ բանը, որ դեռ պահում է ՀԱԿ-ին վերջնական կազմաքանդումից, դա Տեր-Պետրոսյանի կերպարն ու հեղինակությունն է ու եթե Տեր-Պետրոսյանը չառաջադրի իր թեկնածությունը ամսի 22-ին կայանալիք ՀՀՇ համագումարի ժամանակ, ապա մեծ վստահությամբ կարելի է ասել, որ հենց հաջորդ օրը ՀԱԿ-ը կդադարի իր գոյությունը։
Ի դեպ, «Հրապարակը» շատ տեղին նկատել է, որ հենց հաջորդ օրը կկայանա նաև Բագրատյանի «Ազատություն» կուսակցության համագումարը և տարբեր աղբյուրներից հնչող ասեկոսեների ու տեղեկությունների հաաձայն, Լևոն Տեր-Պետրոսյանի չառաջադրվելու դեպքում Բագրատյանը կհայտարարի ՀԱԿ-ի կազմից իր և իր կուսակցության դուրս գալու մասին և կառաջադրի իր թեկնածությունը նախագահական ընտրություններին։ Ըստ հրապարակի, նա ձեռնամուխ կլինի ՀԱԿ-ի բեկորներից նոր դաշինքի կերտելուն և այդ դաշինքին կարող են միանալ ինչպես Պետրոս Մակեյանի ու Արամ Սարգսյանի կուսակցությունները, այլև Նիկոլ Փաշինյանի երիտկոնգրեսականների թևն ու անգամ Ազատ Դեմոկրատները։
Այսինքն, ՀԱԿ-ի մի կոլաբորոցիոնիստ մասը՝ Զուրաբյանի գլխավորությամբ հավատարիմ կմնա ԲՀԿ-ին, իսկ արատական հատվածը էլի դուրս կգա փողոց՝ այժմ նորաստեղծ ինչ որ դաշինքի դրոշների տակ և գրեթե նույն պահանջներով ու թեզերով, որ ուներ ՀԱԿ-ը՝ մինչը ԲՀԿ-ի հետ սիրախաղերի մեջ մտնելը։

«Լրատվական ռադիոն» չի խմբագրում հեղինակների կարծիքը, մատուցման ձևը և լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan