Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ինչու՞ է վարչապետի թիմը ձախողում հատկապես ռազմավարական նշանակություն ունեցող գործընթացները. «Սա Հայաստան է և վերջ»

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

3 նախագիծ կա, որոնց Լրատվական Ռադիոն հետևում է դրանց գաղափարի ծագման իսկ օրվանից և այն, որ հիմա դրանք ձախողման եզրին են՝ մեզ առանձնակի անհանգստություն է պատճառում: Այս թողարկումն այդ 3 ծրագրի մասին է, և մենք որոշել ենք այն բաց դնել:

Դիտելու համար բաժանորդագրություն պետք չէ:

1. Հայ-եթովպական համագործակցություն. Եթովպիան ոչ միայն 100 միլիոնանոց շուկա է, այլև աշխարհի ամենաարագ աճող տնտեսություններից մեկը և կռվախնձոր զարգացած արտահանող երկրների համար: Հայաստանի եթովպական հեռանկարը գրեթե ոչնչացված է գրչի մեկ հարվածով:

2. Արմաթ դպրոցական ինժեներական լաբորատորիաներ՝ նախագիծ, որը 5-7 տարվա ընթացքում կարող էր Հայաստանն աշխարհի լրջագույն այ-թի երկրներից մեկը դարձնել: Նախագիծը մեկ խոչընդոտ ունի՝ Կառավարության անլուրջ վերաբերմունքը:

3. Համաշխարհային IT կոնգրեսի անցկացում Հայաստանում: Միջոցառումը, որն իր հարկի տակ է հավաքում աշխարհի տեխնոլոգիական ոլորտի շուրջ 2000 ամենախոշոր խաղացողներին և որոշում կայացնողներին, որից հետո այն ընդունող երկրները սովորաբար շեշտակի վերելք են ապրում: Այսօր համաշխարհային ՏՏ հսկաներ համարվող երկրներից շատերի թռիչքը հենց այդ կոնգրեսից է սկսվել: 2019 թվականին այն պետք է Հայաստանում անցնի, իսկ Կառավարությունը բյուջե չի իջեցնում:

Ամենազարմանալին այն է, որ նախորդ Կառավարությունը՝ այն օդիոզ, օլիգարխիկ, մականունավոր կառավարությունը, գոնե այս 3 նախագծի կարևորությունը, կարծես, ավելի լավ էր գիտակցում և հաջողությունները հենց այդ կառավարության օրոք էին արձանագրվել: Իսկ հետո եկան «սպիտակ մարդիկ» ու 3 նախագիծն էլ սկսեցին թաղել:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan