Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փոքրիկ Սարգիսն օգնության կարիք ունի

Փոքրիկ Սարգիսն օգնության կարիք ունի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փոքրիկ Սարգիսն օգնության կարիք ունի

Ֆեյսբուքում մի հայտարարություն է տարածվել, որում մասնավորապես ասված է. «Թանկագին բարեկամներ,

Ձեզ դիմում ենք աջակցության խնդրանքով: Այսօր իսկապես կարիք ունենք միավորվելու և փրկելու կյանք:

Կարատեի մարզիչ-մանկավարժ Արման Ղարախանյանի 2.5 տարեկան բալիկը`Սարգիսը, Գերմանիայում շտապ բուժման կարիք ունի: Երեխայի մոտ ծնվելուց հետո հայտնաբերվել է գոտկա-սրբանային հատվածի ողնուղեղային ճողվածք (spina bifida-meningocele). երեք օրական Սարգիսը վիրահատվել է, սակայն վիրահատությունից մեկ ամիս անց պարզվել է, որ երեխայի մոտ սկսվել է հիդրոցեֆալիա (գլխի ջրգողություն): Երեխան կարիք ունի շտապ էնդոսկոպիկ վիրահատական միջամտության, որը հնարավոր է իրականացնել միայն արտասահմանում: Գերմանիայում վիրահատության գումարը մոտ 40.000 դոլար է, որն ընտանիքը չի կարող վճարել:

Դիմում ենք բոլորին`սատարելու Արմանի ընտանիքին, փրկելու փոքրիկ Սարգիսի կյանքը:

Ցանկացած աջակցություն մոտեցնում է վիրահատության օրը, որը առողջ ապագա ունենալու Սարգիսի միակ հնարավորությունն է. ոչ մի գումար փոքր չէ, ցանկացած աջակցություն համար ընտանիքը և մենք շնորհակալ ենք:

Մենք լիահույս ենք, որ նամակն արձագանք կստանա Ձեր սրտում և շուտով կունենաք լավ լուրեր:

Այցելեք հետևյալ կայքը` ծանոթանալու Սարգիսի հոր նամակին, կապ հաստատելու ընտանիքի հետ, դիտելու փոքրիկի նկարները, ինչպես նաև հիվանդության փաստաթղթերին:
http://ourson.simplesite.com/»

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan