Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չինաստանը 1.8 մլրդ դոլար կծախսի «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը» կառուցելու համար

Չինաստանը 1.8 մլրդ դոլար կծախսի «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը» կառուցելու համար
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չինաստանը 1.8 մլրդ դոլար կծախսի «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը» կառուցելու համար

Չինաստանի իշխանություինները պատրաստվում են 12 մլրդ յուան (1.8 մլրդ ԱՄՆ դոլար) ծախսել այսպես կոչված Գիտական ֆանտաստիկայի քաղաք կառուցելու համար, որն իրենցից ներկայացնելու է անհայտ աշխարհներին, ժամանակի մեջ ճանապարհորդություններին, արկածների և տիեզերքի  հրաշքներին նվիրված գրքեր և սցենարներ, ֆիլմեր և հետաքրքրաշարժ հեռուստածրագրեր ստեղծելու կենտրոն։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այդ մասին լրագրողներին հայտնել է Չինաստանի հարավ-արևմտյան Սիչուան նաhանգի կենտրոն Չենդուի քաղաքապետ Լո Ցյանը։

«Մեր քաղաքում թողարկվում է  «Գիտական ֆանտաստիկայի աշխարհ» հանդեսը, որը կարելի է համարել այդ ժանրում ՉԺՀ-ի ստեղծագործողների ստեղծագործական «բազան»,- նշել է քաղաքապետը, ելույթ ունենալով «Գիտական ֆանտաստիկայի չինական կոնֆերանս-2017»-ում։- Հենց մենք ենք հիմնել այդ ուղղությամբ չինական ամենահեղինակավոր մրցանակները՝ «Ծիր կաթինը» և «Նոր մարդը»։ Բացի այդ , քաղաքը հիմնել է Գիտական ֆանտաստիկայի չինական վենչուրային ասոցիացիան։ իսկ այժմ մենք ծրագրում ենք ստեղծել «Գիտական ֆանտաստիկայի քաղաքը»»։

Իշխանությունների հաշվարկներով՝ նոր նախագիծն ամեն տարի կներգրավի ավելի քան 12 մլն զբոսաշրջիկ և կապահովի լրացուցիչ 8 հազար աշխատատեղ։

 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan