Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԶԲ-ն պատրաստակամ է օժանդակել Հայաստանում էներգետիկայի ոլորտի ծրագրերին

ԱԶԲ-ն պատրաստակամ է օժանդակել Հայաստանում էներգետիկայի ոլորտի ծրագրերին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԶԲ-ն պատրաստակամ է օժանդակել Հայաստանում էներգետիկայի ոլորտի ծրագրերին

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է Ասիական զարգացման բանկի մասնավոր հատվածի գործառնական վարչության տնօրենի տեղակալ Քրիստոֆեր Թիենին։ Հանդիպմանը մասնակցել է նաև Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալը։ Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա համագործակցության հնարավորությունները։ 

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին նախարարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ողջունելով հյուրերին՝ Աշոտ Մանուկյանը նշել է, որ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս ԱԶԲ-ի հետ համագործակցությանը։ Ի դեմս բանկի, ունենք ոչ միայն լավ գործընկեր, այլև լավ խորհրդատու։ ԱԶԲ-ի հետ էներգետիկ ոլորտում իրականացվում են համագործակցության տարբեր ծրագրեր։ Ակնկալվում է, որ դրանք կշարունակվեն նաև առաջիկայում։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan