Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 15.11.2017

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Այսօր` նոյեմբերի 15-ին, կշարունակվի ՀՀ Ազգային ժողովի քառօրյա նիստը: Քվեարկության կդրվի «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագիծը: Պատգամավորների օրակարգում նաև «Հայաստանի Հանրապետության 2018թ. պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծն է:

«Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին»  օրենքի նախագծի թեման կշարունակեն «Եռամիասնություն հանուն զարգացման» ՀԿ նախագահ Մամիկոն Խուրշուդյանը և իրավապաշտպան Նարե Արամյանը: Նրանք կխոսեն տարեկետման իրավունքի սահմանափակման մասին, ինչպես նաև կանդրադառնան նախագծին դեմ ուսանողների կողմից անցկացվող ցույցերին:

Հայաստանյան փորձագիտական դաշտը քննարկում է ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպումը: «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը կանդրադառնա հանդիպմանը: Հիշեցնենք, որ աշխատանքային այցելությամբ Մոսկվայում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 14-ին հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովին, Ստեֆան Վիսկոնտիին և Էնդրյու Շոֆերին։

«Նորամուծության և ձեռներեցության ազգային կենտրոն»-ում կանցկացվի Հայաստանում հրատարակված քիմիայի ոլորտին վերաբերող նոր գրքերի հեղինակների հետ հանդիպում-քննարկում: Միջոցառմանը հրավիրված են պետական մարմինների, կրթության ոլորտի, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցները կծանոթանան նաև գրադարանում առկա քիմիայի ոլորտին վերաբերող գիտատեխնիկական գրականության ցուցահանդեսին, ինչպես նաև տրամադրվող ժամանակակից տեղեկատվական և գրադարանային ծառայություններին:

Կգնահատվեն Տավուշի մարզի Բաղանիս և Սարիգյուղ համայնքներում «Ինտեգրված աջակցություն գյուղական համայնքների զարգացմանը» ծրագրի շրջանակում կատարված աշխատանքները: Ներկա կլինեն ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը և նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը։ Միջոցառմանը կմասնակցեն նաև Հայաստանում ՌԴ դեսպանության նախարար-խորհրդական Անդրեյ Իվանովը, Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը և այլք: Բաղանիսում կհիմնվի նոր պտղատու այգի՝ ջուր խնայող ոռոգման համակարգով, իսկ Սարիգյուղում շահագործման կհանձնվի գյուղմեխանիզացիայի հավաքակայանը:

Մամուլի ասուլիսով հանդես կգա «Մանկական Եվրատեսիլ-2017» երգի միջազգային մրցույթի հայաստանյան պատվիրակ Միշան: Ներկա կլինեն «Եվրատեսիլ»-ի հայաստանյան պատվիրակության ղեկավար Գոհար Գասպարյանը, Միշայի պրոդյուսեր Լիրա Քոչարյանը: «Մանկական Եվրատեսիլ-2017»-ը նոյեմբերի 26-ին կանցկացվի 15-րդ անգամ՝ «ShineBright» («Շողա պայծառ») նշանաբանի ներքո, Թբիլիսիում:

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում «Կին» միջազգային կինոփառատոնի շրջանակում «Սինե-Պրոմո» դիստրիբյուտորական կազմակերպության տնօրեն Ելենա Կորժաևան կվարի վարպետության դաս:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Lրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan