Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ալիեւը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

Ալիեւը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ալիեւը սպառնում է դուրս գալ Եվրոպայի խորհրդից

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն ակնարկում է Եվրոպայի խորհրդից դուրս գալու հնարավորության մասին:

Ինչպես հաղորդում է News.am-ը, ելույթ ունենալով «Ենի Ազերբայջան» կուսակցության 25-րդ հոբելյանական հանդիսավոր միջոցառման ժամանակ, Ալիեւը հայտարարել է, որ վերջին ժամանակներում Ադրբեջանի ու Եվրոպայի խորհրդի հարաբերությունները արհեստական ճգնաժամ են ապրում:

«Եթե այդ ճգնաժամը խորանա, ապա, իհարկե, Ադրբեջանն իր ընտրությունն անելու իրավունք կունենա», - հայտարարել է Ալիեւը:

 «15 տարուց ավել է մենք Եվրոպայի խորհրդի անդամ ենք: Սակայն Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի գործունեության հետեւանքով այդ կառույցի՝ Ադրբեջանի հետ հարաբերությունները արհեստական ճգնաժամ ապրեցին, որի նախաձեռնողները մենք չենք: Մենք միայն համարժեք միջոցներ ենք ձեռնարկում մեր դեմ երկակի ու անարդար քաղաքականության հետ կապված: Մենք երբեք անպատասխան չենք թողել մեր դեմ ուղղված գրոհները: Այդ պատճառով կարծում եմ, որ մեր ադեկվատ պատասխանը տրվել է ժամանակին: Կարծում եմ, որ այդքան ճանաչված միջազգային կառույցը, ինչպիսին Եվրոպայի խորհուրդն է, չպետք է առանձին անհատի անհաջող նկրտումների զոհը դառնա: Մենք ինքնակամ ենք անդամագրվել բոլոր կառույցներին, որոնց անդամն ենք: Այդպես էլ ինքնակամ կարող ենք դրանցից դուրս գալ: Ոչ ոք չի կարող ուժով ստիպել մեզ մնալ որեւէ կազմակերպությունում»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
17Նոյեմբ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan