Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

General Motors-ի անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի փողոցներում կհայտնվեն 2019 թվականին

General Motors-ի անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի փողոցներում կհայտնվեն 2019 թվականին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
General Motors-ի անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի փողոցներում կհայտնվեն 2019 թվականին

General Motors (GM) ամերիկյան ավտոշինաական հսկայի արտադրության անվարորդ տաքսիներն ԱՄՆ-ի խոշորագույն քաղաքների փողոցներում կհայտնվեն արդեն 2019 թվականին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է AP գործակալությունը:

Ինչպես GM-ի ներկայացուցիչները հայտարարել են ներդրողների հետ կայացած հանդիպման ժամանակ, կորպորացիան մտադիր Է ինքնակառավարվող ավտոմեքենաների օգնությամբ ուղեւորների եւ բեռների փոխադրման առեւտրային ծառայություններն առաջարկել երկու տարի հետո: Մինչ այդ ընկերությունը մտադիր Է ավարտել ինքնակառավարվող ավտոմեքենաների թեստերը, որոնք արդեն անցկացվում են ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում:

Թեստերի ժամանակ յուրաքանչյուր նման ավտոմեքենայում անվտանգության նպատակներով գտնվում Է կորպորացիայի աշխատակիցը, որի գործառույթները ներառում են սարքավորման աշխատանքի մասին տեղեկատվության հավաքումը եւ երթեւեկության ընթացքում հնարավոր արտակարգ իրավիճակներին հակազդելը: Սակայն լիարժեք կոմերցիոն գործարկումից հետո ավտոմեքենաներում կգտնվեն միայն ուղեւորներ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan