Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կոնգրեսականն ակնկալում է ԱՄՆ աջակցությունը Մերձավոր Արևելքից փախստականների ընդունած Հայաստանին

Կոնգրեսականն ակնկալում է ԱՄՆ աջակցությունը Մերձավոր Արևելքից փախստականների ընդունած Հայաստանին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կոնգրեսականն ակնկալում է ԱՄՆ աջակցությունը Մերձավոր Արևելքից փախստականների ընդունած Հայաստանին

ԱՄՆ հանրապետական կոնգրեսական Գաս Բիլիրակիսը կարծում է`Միացյալ Նահանգները պետք է ֆինանսական աջակցություն ցուցաբերի այն երկրներին, որոնք հյուրընկալել են քրիստոնյա փախստականների Մերձավոր Արևելքից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Ամերիկայի ձայնի թղթակցին ասել է կոնգրեսականը: «Կարծում եմ`մենք պարտավոր ենք օգնություն հատկացնել այն պետություններին, որոնք օթևան են տրամադրել Սիրիայից ու Իրաքից ժամանած քրիստոնյաներին: Նախագահ Թրամփը ևս կողմնակից է, որ մենք ամբողջ աշխարհում քրիստոնյաների պաշտպանը լինենք»,-ասել է Գաս Բիլիրակիսը:

Նա նշել է, որ վերջին տարիներին Մերձավոր Արևելքից բազմաթիվ քրիստոնյաներ ընդունած Հայաստանը ևս կարող է ակնկալել օգնություն փախստականներին աջակցելու համար: «Ես կոչ եմ անում Հայաստանի ներկայացուցիչներին կապվել ինձ հետ, ուրախ կլինեմ աշխատել նրանց հետ այս հարցում»,-ավելացրել է նա:

Հանրապետական կոնգրեսականը Վաշինգտոնում կայացած կրոնական ազատության թեմայով համաժողովի ընթացքում ընդգծել է Կոնգրեսի մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման կարևորությունը: Լրագրողի հետ զրույցում նա ասել է, որ պատրաստվում է քննարկել այդ հարցը հանրապետական կուսակցությունը ներկայացնող կոնգրեսականների հետ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan