Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Նորակառույց շենքերը համապատասխանում են ժամանակակից նորմերին. դրանք կարող են դիմանալ մեծ սեյսմիկ բեռների

Նորակառույց շենքերը համապատասխանում են ժամանակակից նորմերին. դրանք կարող են դիմանալ մեծ սեյսմիկ բեռների
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Նորակառույց շենքերը համապատասխանում են ժամանակակից նորմերին. դրանք կարող են դիմանալ մեծ սեյսմիկ բեռների

Հայաստանի բնակարանային ֆոնդի մոտ 60-70 տոկոսը սեյսմակայուն չէ։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության «Սեյսմիկ պաշտպանության արևմտյան ծառայություն» ՊՈԱԿ-ի շենքերի և շինությունների սեյսմակայունության բաժնի պետ Գուրգեն Նամալյանը։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում կան և՛ սեյսմակայուն, և՛ ոչ սեյսմակայուն շենքեր, քանի որ դրանք տարբեր նախագծային լուծումներ ունեն։

«Նորակառույց շենքերը, օրինակ Հյուսիսային պողոտայի, կառուցվել են ժամանակակից նորմերին համապատասխան։ Սա նշանակում է, որ նոր նորմերով նախատեսված ապահովության տարբեր գործակիցները բազմապատկելով՝ տեսնում ենք, որ նորակառույցները 3-4 անգամ ավելի մեծ սեյսմիկ բեռների կարող են դիմանալ, քան Խորհրդային Միության տարիներին։ Այդ շենքերի գերակշռող մեծամասնությունը կառուցվում է միաձույլ երկաթբետոնե կմախքով, իսկ սա շատ մեծ առավելություն ունի հավաքովի երկաթբետոնի նկատմամբ»,- տեղեկացրեց Նամալյանը։

Մինչև 1988 թվականին երկրաշարժը կառուցված շինությունները, նրա պնդմամբ, սեյսմակայուն չեն։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan