Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կառավարությունը դրական է վերաբերվել Միհրան Պողոսյանի նախագծին, սակայն առայժմ ձեռնպահ է մնում այն ընդունելուց

Կառավարությունը դրական է վերաբերվել Միհրան Պողոսյանի նախագծին, սակայն առայժմ ձեռնպահ է մնում այն ընդունելուց
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կառավարությունը դրական է վերաբերվել Միհրան Պողոսյանի նախագծին, սակայն առայժմ ձեռնպահ է մնում այն ընդունելուց

Ազգային ժողովի Հանրապետական խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանի՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ» օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական առաջարկի վերաբերյալ կառավարության վերաբերմունքը հիմնականում դրական է, սակայն այն ևս մեկ անգամ կքննարկվի: Կառավարության նիստում ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է  մի շարք վարչական իրավախախտումներով հնարավորություն ընձեռել անձին, որ եթե ութօրյա ժամկետում կամովին կատարի վճարումը, ապա ունենա զեղծված վարչական տուգանք: «Մեր դիրքորոշումը դրական է, սակայն առաջարկում ենք ձեռնպահ մնալ այս նախագծի ներկայացումից ներկա փուլում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ասաց նախարարը:

Հարությունյանի խոսքով՝ այս փուլում ձեռնպահ մնալու պատճառներից մեկն այն է, որ ներկայացվել է վարչական իրավախախտումների վերաբերյալ նոր օրենսգիրքը և առաջարկ կա դա քննարկել այդ քննարկումերի ժամանակ, երկրորդ հանգամանք այն է, որ մտահոգություններ կան այս կամ այն տուգանքի վերաբերյալ:
«Պետք է նշեմ, որ շատ երկրներում նմանատիպ կարգավորումներ կան, մենք կարծում ենք, որ մեր պարագայում պետք է որոշակի սահմանափակումներ մտցվեն, եթե ընդունենք այս հայեցակարգային մոտեցումը»,- ասաց Հարությունյանը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը հետաքրքրվեց՝ խոսքը տուգանքների՞ մասին էր, այսինքն` նախագծով առաջարկվում է մոտիվացնել, որ արագ վճարեն տուգանքները: Դավիթ Հարությունյանն ասաց, որ, ընդհանուր առմամբ, դրական վերաբերմունք ունեն նախագծի առնչությամբ, բայց առաջարկում է այս պահին ձեռնպահ մնալ ընդունումից: Վարչապետն առաջարկեց նախագիծը վերանայել ու նորից քննարկել:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan