Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Սպասվող լրահոս 08.12.2017

ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հետևե՛ք մեզ YouTube-ում

Սպասվող լրահոս. իրադարձություններ, որ դեռ տեղի չեն ունեցել: Արմենպրեսի խմբագրությունից ներկայացնում է գործակալության թղթակից Աննա Գզիրյանը:

Բարև ձեզ, «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը Լրատվական ռադիոյի եթերում ներկայացնում է այն ամենն, ինչի մասին կկարդաք, կլսեք ու կտեսնեք այսօրվա լրահոսում:

Հայաստանի զարգացման հիմնադրամը և ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը կհայտարարեն ներդրումների աջակցության ծրագրի մեկնարկի մասին։ Այսօր` դեկտեմբերի 8-ին, «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք»  ծրագիրը կներկայացնեն Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրենը, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալը և այլք:

Լրագրողների հետ կհանդիպի ՀՀ ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը: Նա կանդրադառնա «Հարկային օրենսգրքի» փոփոխություններին, և թե ինչպիսի ազդեցություն կուեննա այն բիզնեսի և ձեռներեցության ոլորտի վրա:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի հայաստանյան գրասենյակը և Հայաստանում Բուլղարիայի դեսպանատունը կստորագրեն համագործակցության համաձայնագիր: Համագործակցող կողմերը կիրականացնեն 18 ամիս տևողությամբ ծրագիր՝ աջակցելով երեխայի խնամքի համակարգում ներկայումս տեղի ունեցող բարեփոխումներին: Միջոցառմանը ելույթ կունենան՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչը և Հայաստանում Բուլղարիայի արտակարգ և լիազոր դեսպանը:

Գորիս քաղաքը 2018 թվականին լինելու է ԱՊՀ մշակութային մայրաքաղաք: Այդ կապակցությամբ հաջորդ տարի Գորիսում անցկացվելու են բազմաթիվ միջոցառումներ: Այսօր` լրագրողների հետ հանդիպմանը, ծրագրի մանրամասները և խորհրդանշանը կներկայացնեն ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Արթուր Պողոսյանը, Գորիսի փոխքաղաքապետ Մենուա Հովսեփյանը և այլք:

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ կանցկացվի Մխիթարյան միաբանության Վենետիկի Սուրբ Ղազար կղզի մուտք գործելու 300-ամյակին նվիրված գիտաժողով: Կներկայացվի Վենետիկում Մխիթարյանների նախաձեռնությամբ տպագրված 15 անուն գիրք:

Մամուլի ասուլիսով հանդես կգան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի սոցիալական ծառայությունների գրասենյակի տնօրեն Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը, Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: Նրանք կներկայացնեն Մայր Աթոռի սոցիալական գործունեության տարեկան հաշվետվությունը:

ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում   կկայանա «Բարությունը Հայաստանում» խորագրով լուսանկարչական մրցույթի մրցանակաբաշխությունը: Մրցանակները կհանձնվեն «Ընդդեմ գենդերային բռնության 16-օրյակ» 2017 թ. քարոզարշավի շրջանակում: Հաղթողներին որոշել է գնահատող հանձնաժողովը, որի կազմում են հանրահայտ լուսանկարիչներ Զավեն Խաչիկյանը, Սամվել Սևադան և Սուրեն Մանվելյանը:

Երևանում կկայանա Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի կազմակերպման և անցկացման աշխատանքներն իրականացնող հանձնաժողովի նախամրցութային նիստը: Նիստի ընթացքում ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Հրաչյա Ռոստոմյանը:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայք էջում և լսել Լրատվական ռադիոյի եթերում: Հետևեք մեզ թվիթերում և ֆեյսբուքում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
15Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan