Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բյուրականի աստղադիտարանի համար այս տարին եղել է գիտական հաջողությունների տարի

Բյուրականի աստղադիտարանի համար այս տարին եղել է գիտական հաջողությունների տարի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բյուրականի աստղադիտարանի համար այս տարին եղել է գիտական հաջողությունների տարի

Բյուրականի աստղադիտարանի համար 2017-ը եղել է բովանդակալից և իրադարձություններով լի տարի: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  դեկտեմբերի 20-ին լրագրողների հետ զրույցում Բյուրականի աստղադիտարանի աշխատանքներն ամփոփեց տնօրեն Արեգ Միքայելյանը:

«Ինչպես վերջին մի քանի տարիներին, այնպես էլ այս տարի եղել են տիեզերական անկայուն երևույթների ուսումնասիրություններ: Դրանց արդյունքում հայտնաբերվել են ակտիվ գալակտիկաներ, ռադիոաղբյուրներ: Մեր երկու մեծ դիտակները ևս աշխատել են կանոնավոր կերպով: Տեղի են ունեցել նաև կառուցվածքային փոփոխություններ՝ կազմավորվել են երիտասարդական խորհուրդը և գիտահետազոտական բաժինները»,-նշեց աստղադիտարանի տնօրենը:

Միքայելյանի խոսքով՝ աստղադիտարանում սկսել են մշակել նաև նոր ուղղություններ՝ աստղաքիմիայի և աստղակենսաբանության: Ստեղծվել են պատմամշակութային աստղագիտության, ինչպես նաև աստղաինֆորմատիկայի բաժիններ: Աստղաինֆորմատիկայի բաժնում ներառված է նաև թվայնացման և վիրտուալ աստղադիտարանի նախագիծը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
16Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan