Պատերազմն ավարտելու համար Քուռ գետն անցնելը պարտադիր է. «Հետախույզի օրագիրը»



«Ժամանակն է, որ մեր բանակը պաշտպանողականից անցում կատարի հարձակվողական մարտավարության: Դա մեծ պատրաստություն ու գիտելիք է պահանջում, որը պետք է սովորենք այս պահից սկսած: Թուրքին Քռի աջ ափին ջարդելը քիչ է: Պատերազմը կերկարի այնքան, քանի մենք չենք անցել Քռի ձախ ափն ու չենք ջարդել հակառակորդի՝ այնտեղ տեղակայված հիմնական ստորաբաժանումները: Այս գործում բացի բանակից աշխատանք պետք է տարվի նաև սահմանապահ գյուղերի բնակիչների հետ»: Թեմայի մասին մանրամասն՝ «Հետախույզի օրագիրը» հաղորդաշարի այս թողարկմանը: