Lratvakan.am | Հայաստանում տեղադրված եզակի թեքաչափը մեծ առաջընթաց է երկրաշարժերի կախնատեսման բնագավառում
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում տեղադրված եզակի թեքաչափը մեծ առաջընթաց է երկրաշարժերի կախնատեսման բնագավառում

Հայաստանում տեղադրված եզակի թեքաչափը մեծ առաջընթաց է երկրաշարժերի կախնատեսման բնագավառում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում տեղադրված եզակի թեքաչափը մեծ առաջընթաց է երկրաշարժերի կախնատեսման բնագավառում

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանը փետրվարի 13-ին այցելեց Գառնիի երկրաֆիզիկական դիտարան (ԳԵԴ)` մասնակցելու դիտարանում պրեցեզիոն (գերճշգրիտ) լազերային ինկլինոմետրի տեղադրման և շահագործման վերաբերյալ կայանալիք խորհրդակցությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից, Գառնիի դիտարանում տեղադրված գերճշգրիտ լազերային ինկլինոմետրը՝ որպես սեյսմոլոգիական սարք, առաջինը տեղադրվում է Հայաստանում: Այն ՌԴ Միջուկային հետազոտությունների միասնական ինստիտուտի (ՄՀՄԻ) և Գառնիի երկրաֆիզիկական դիտարանի գիտնականների ու մասնագետների հերթական հաջողություններից է: Սարքավորումը նախատեսված է միջնաժամկետ և երկարաժամկետ սեյմիկ վտանգը գնահատելու համար, և հնարավորություն է ընձեռում կատարյալ ճշտությամբ հետևել երկրակեղևի անկյունային տատանումներին մեկ տասներորդ նանոռադիանի ճշտությամբ: Այն մեծ ձեռքբերում է նաև երկրաշարժերի հավանական կանխատեսման տեսանկյունից: 

Խորհրդակցության ընթացքում ողջունելով հայ և ռուս գիտնականների նախաձեռնությունը՝ նախարար Դ. Տոնոյանը հույս հայտնեց, որ հետագայում այս սարքից կտեղադրվի հանրապետության սեյսմավտանգ մյուս գոտիներում ևս, և կստեղծվի սեյսմիկ վտանգի գնահատման կայուն ցանց:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
13Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan