Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ:

Արժանապատիվ Տ. Նշան քահանա Ալավերդյանը, ազատվելով Արարատյան Հայրապետական թեմում ստանձնած պարտականություններից, ծառայության է կոչվել Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմում:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Մայր Աթոռի տեղեկատվական համակարգից, 2017 թ. դեկտեմբերի 17-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ձեռնադրված վեց քահանաները ևս, ավարտելով քառասնօրյա պատրաստության շրջանը, իրենց հոգևոր սպասավորությունը կբերեն տարբեր թեմերում:

Արժանապատիվ Տ. Սերովբե քահանա Պատվականյանը ծառայության է կոչվել Արցախի թեմում, Արժանապատիվ Տ. Մխիթար քահանա Ահարոնյանը` Արագածոտնի թեմում, Արժանապատիվ Տ. Հրանտ քահանա Մանուկյանը` Կանադայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Նժդեհ քահանա Քեշիշյանը` Բուլղարիայի Հայոց թեմում, Արժանապատիվ Տ. Քերովբե քահանա Բարսեղյանը` Ռուսաստանի և Նոր Նախիջևանի Հայոց թեմում և Արժանապատիվ Տ. Կիրակոս քահանա Սիմոնյանը` Վիրահայոց թեմում:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
19Հոկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan