Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ներքին Հոռաթաղում ջրամատակարարման ցանցի կառուցման ժամանակ կարաս է հայտնաբերվել

Ներքին Հոռաթաղում ջրամատակարարման ցանցի կառուցման ժամանակ կարաս է հայտնաբերվել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ներքին Հոռաթաղում ջրամատակարարման ցանցի կառուցման ժամանակ կարաս է հայտնաբերվել

Արցախի Մարտակերտի շրջանի Ներքին Հոռաթաղ գյուղում ջրամատակարարման ցանցի կառուցման աշխատանքների ժամանակ ուշ միջնադարյան կարաս է հայտնաբերվել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ՀՀ ԳԱԱ Հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտության խմբի անդամ, պատմական գիտությունների թեկնածու Նժդեհ Երանյանը, ով նաեւ տեղում պեղման աշխատանքներ է կատարել, ասաց, որ կարասը տնտեսական նշանակություն ունի: «Շինարարները կարասը հայտնաբերել են ջրագիծ անցկացնելիս: Նրանք վնասել են կարասի վերին շուրթը: Այդ տարածքում դեռ 1950-ականներից խաղողի այգիներ կային եւ հնարավոր է, որ այդ կարասում գինի կամ այլ հեղուկ են պահել»,-ասաց նա:

Երանյանի խոսքով` կարասը տեղափոխվել է «Պատմական միջավայրի պահպանության պետական ծառայության» ֆոնդ: «Շինարարները տեղում շարունակում են աշխատանքները: Ներքին Հոռաթաղ գյուղի այս թաղամասերում եւս ջրամատակարարման ցանցեր են անցկացնելու, եւ շատ հնարավոր է, որ այլ գտածոներ եւս հայտնաբերվեն: Հոռաթաղն ունի հարուստ մշակութային շերտ եւ այնտեղի տարբեր ժամանակներում մի շարք հետաքրքիր գտածոներ, երկաթեդարյա դամբարաններ են հայտնաբերվել»,-հավելեց նա:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan