Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի հետ

Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշ է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահի հետ

Լիբանան կատարած պաշտոնական այցի շրջանակում ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն աշխատանքային ճաշի ձևաչափով հանդիպում է ունեցել Լիբանանի Կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեհի հետ: Ճաշին մասնակցել են նաև Լիբանանի խոշոր բանկերի գործադիր տնօրենները:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, վարչապետ Կարեն Կարապետյանը լիբանանցի գործընկերներին ներկայացրել է Հայաստանի տնտեսության պատկերը և ներդրումային միջավայրը, նախորդ տարի արձանագրված ցուցանիշները, Հայաստանի միջոցով այլ շուկաներ մուտք գործելու հնարավորությունները: Ճաշի ընթացքում տեղի է ունեցել մտքերի փոխանակում երկկողմ բիզնես կապերի սերտացման, բանկային ոլորտում փոխգործակցության վերաբերյալ:

Այսօր նախատեսված է նաև Հայաստանի վարչապետի այցելությունը Հայկազյան համալսարան և Զմառռի վանք, ինչպես նաև հանդիպումը լիբանանահայ համայնքի կառույցների ներկայացուցիչների հետ:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan