Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԵՄ-ն 35 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ է հատկացնում տեխնոլոգիական ստարտափերին և ընկերություններին

ԵՄ-ն 35 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ է հատկացնում տեխնոլոգիական ստարտափերին և ընկերություններին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԵՄ-ն 35 հազար եվրոյի չափով դրամաշնորհներ է հատկացնում տեխնոլոգիական ստարտափերին և ընկերություններին

ԵՄ-ն՝ բիզնեսի համար նախաձեռնության շրջանակներում մեկնարկում է տեխնոլոգիական ուղղվածության ստարտափերին և գործող ընկերություններին հատկացվող նորարարության ուղղված դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մրցույթին կարող են մասնակցել այն ընկերությունները և թիմերը, որոնք ունեն տեխնոլոգիական ուղղվածություն և համապատասխան փորձ, օրինակ` ճարտարագիտության, մաքուր տեխնոլոգիաների, կենսատեխնոլոգիաների, ինչպես նաև ՏՀՏ-ի առաջատար ոլորտներում (օրինակ՝ արհեստական ինտելեկտ, բլոքչեյն և այլն): Հայտատուները պարտավոր են ծրագրի համար անհրաժեշտ չափով համաֆինանսավորում ապահովել. Երևանի դեպքում՝ 50 տոկոսի (դրամաշնորհը մինչև 35 հազար եվրո է), իսկ մարզերի՝ 15 տոկոսի չափով։

Ծրագիրն իրականացվում է Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի (ՁԻՀ) հետ: Մրցույթի առաջին փուլը մեկնարկել է 2018 թվականի հունվարին, որի համատեքստում ինն ընկերության ֆինանսավորում է տրամադրվել։ Դրամաշնորհների մրցույթի երկրորդ փուլի մեկնարկը տրվում է մարտին: Հայտադիմումների ներկայացման վերջնաժամկետն է 2018 թվականի ապրիլի 3-ը` ժամը 23:59-ը։ 2018 և 2019 թվականների ընթացքում նախատեսվում է տրամադրել ևս 9 դրամաշնորհ, որոնցից յուրաքանչյուրը՝ 35 հազար եվրոյի չափով և 9 ամիս տևողությամբ։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan