Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գարեգին Բ-ի ձեռամբ Դնեպրում հայկական եկեղեցի կօծվի

Գարեգին Բ-ի ձեռամբ Դնեպրում հայկական եկեղեցի կօծվի
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գարեգին Բ-ի ձեռամբ Դնեպրում հայկական եկեղեցի կօծվի

Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ձեռամբ Դնեպրում մարտի 17-ին կկայանա Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու օծման եւ բացման արարողությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին գրում է AnalitikaUA.net կայքը` հղում անելով  Ուկրաինայում Հայ առաքելական եկեղեցու թեմին:

Միջոցառումն անցկացվում է Ուկրաինայի հայերի միության, Հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի, Ուկրաինայի Հանրապետության դեսպանատան աջակցությամբ:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչը  կլինի Եվրոպայի խոշորագույն հայկական եկեղեցիներից մեկը:

Ինչպես հայտնի է, եկեղեցիների կառուցումը, վերականգնումը եւ պահպանումը Ուկրաինայի համայնքի հիմնական գործերից մեկն է:

Ըստ Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատվորյանի՝ հայկական ավանդույթների համաձայն, եկեղեցին ոչ միայն հոգեւոր կենտրոն կլինի, այլեւ կծառայի որպես մշակութային կենտրոն:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan