Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց տարկետման վերաբերյալ նախագծին

ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց տարկետման վերաբերյալ նախագծին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
ԱԺ հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց տարկետման վերաբերյալ նախագծին

Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն երկրորդ ընթերցմամբ դրական եզրակացություն տվեց ՀՀԿ խմբակցության պատգամավորՄիհրան Պողոսյանի հեղինակած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծին:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, նախագծով առաջարկվում է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում տալ նաեւ նպատակային ուսումնառության համար՝ Հայաստանի Հանրապետությունում կամ օտարերկրյա պետություններում հանրակրթական, ինչպես նաև հիմնական կրթության հիմքի վրա առանց ընդհատման նախնական կրթական ծրագրերով սովորողներին: Օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ արդեն ընդունվել է խորհրդարանի կողմից: Հիմնական զեկուցող, ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Պողոսյանն ընդգծեց, որ նախագծի առաջին ընթերցմամբ ընդունումից հետո առաջարկներ չեն եղել: «Առաջարկում եմ դրական եզրակացություն տալ նախագծին և այն երկրորդ ընթերցմամբ քննարկելու համար ընդգրկել առաջիկա նիստերի օրակարգում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` ասաց Պողոսյանը:

Հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել օրենքի նախագծին և առաջարկել այն ընդգրկել հերթական նիստերի օրակարգի նախագծում: 

Նախագծում նշված է, որ արտերկրում հանրակրթական կրթություն ստացող քաղաքացուն տարկետում տրվում է մինչև ուսումնառության ավարտի օրը ներառյալ, սակայն ոչ ավելի, քան նրա 19 տարին լրանալու օրը։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan