Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին

Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Շարմազանովն ընդունել է ԱՊՀ ՄԽՎ մշտական հանձնաժողովի անդամներին

ՀՀ ԱԺ փոխնախագահ, ԱՊՀ ՄԽՎ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը մարտի 13-ին ընդունել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ագրարային քաղաքականության, բնական պաշարների եւ բնապահպանության հարցերի հանձնաժողովի անդամներին եւ նրանց ուղեկցող անձանց:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը:

Ողջունելով հյուրերին Հայաստանի խորհրդարանում՝ Էդուարդ Շարմազանովը բարձր է գնահատել ԱՊՀ ՄԽՎ-ի գործունեությունը եւ կարեւորել կազմակերպության շրջանակներում համագործակցության խորացումը: ՀՀ ԱԺ փոխնախագահի գնահատմամբ՝ միջխորհրդարանական համագործակցությունը լավ հարթակ է նորանկախ պետությունների համար՝ զարգացնելու ընդհանուր անցյալ ունեցող երկրների հետ հարաբերությունները՝ չկորցնելով ձեռքբերումները:

Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության եւ նիստի անցկացման լավագույն պայմանների ապահովման համար՝ Վիոլետա Իվանովը նշել է, որ նիստի անցկացումը Երեւանում գնահատելի է ոչ միայն ազգային օրենսդրությունների ներդաշնակեցման, այլ երկիրն ու նրա քաղաքացիներին առավել լավ ճանաչելու տեսանկյունից:

ՀՀ ԱԺ փոխնախագահը հյուրերին ներկայացրել է նաեւ Հայաստանի՝ խորհրդարանական կառավարման անցնելու ընթացքը, անդրադարձել ՀՀ նորընտիր նախագահ Արմեն Սարգսյանի առաջիկա երդմնակալությանն ու վարչապետի ընտրության գործընթացին: 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan