Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արման Թաթոյանը խնդիր է տեսնում պատժի և վաղաժամկետ ազատ արձակման համակարգերում

Արման Թաթոյանը խնդիր է տեսնում պատժի և վաղաժամկետ ազատ արձակման համակարգերում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արման Թաթոյանը խնդիր է տեսնում պատժի և վաղաժամկետ ազատ արձակման համակարգերում

Հայաստանում քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները արդիական են, և Քրեական օրենսգիրքը այդ ոլորտում ունի անփոխարինելի դերակատարում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  մարտի 14-ին ՀՀ քրեական օրենսգրքի նախագծի վերաբերյալ կլոր սեղան-քննարկման ժամանակ նշեց Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը:

«Քրեական արդարադատության ոլորտի բարեփոխումները արդիական և մարդու իրավունքների տեսանկյունից ամենառիսկայինն են: Քրեական օրենսգիրքը այս ոլորտում ունի անփոխարինելի դերակատարություն, մասնավորապես`  այս օրենսգիրքը նպատակ պետք է ունենա ապահովելու անձի, հասարակության և պետության պաշտպանությունը հանցավոր ոտնձգություններից: Դրա հետ մեկտեղ պետք է  նաև պայմաններ ստեղծվի հանցագործությունից տուժած անձանց իրավունքների պաշտպանության համար»,- ասաց Թաթոյանը:

Մարդու իրավունքների պաշտպանը կարևորեց նաև քրեական օրենսգրքի դերակատարությունը հանցագործություն կատարելու մեջ մեղադրվող անձանց իրավունքների պաշպանության տեսանկյունից:

Մարդու իրավունքների պաշտպանի խոսքով`գործող քրեական օրենսգիրքը հաճախ լրացվում էր դրվագային փոփոխություններով, և համակարգային տրամաբանության առանձնահատկությունները հաշվի չէին առնվում:

«Օրինակ`  պատժի պայմանական վաղաժամկետ ազատման համակարգը շարունակաբար ենթարկվել է փոփոխությունների և այդպես էլ չի հաջողվել ունենալ լիարժեք արդյունավետ համակարգ և հասնել նրան, որ այդ համակարգը երկրում գործի պատշաճ կերպով: Այդ առումով քրեական օրենսգիրքը ունի կարևորագույն դերակատարություն»,- ընդգծեց Թաթոյանը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan