Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արման Թաթոյանը սկզբունքային է համարում դատապարտյալին ազատ արձակման նախապատրաստելու աշխատանքների իրականացումը

Արման Թաթոյանը սկզբունքային է համարում դատապարտյալին ազատ արձակման նախապատրաստելու աշխատանքների իրականացումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արման Թաթոյանը սկզբունքային է համարում դատապարտյալին ազատ արձակման նախապատրաստելու աշխատանքների իրականացումը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանըկարևորագույն սկզբունք է համարում քրեակատարողական հիմնարկում հայտնվելու առաջին իսկ օրվանից սկսած դատապարտյալին ազատ արձակման նախապատրաստելու աշխատանքների իրականացումը: Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն ընդգծում է, որ անթույլատրելի է, երբ պետությունը պատշաճ աշխատանքներ չի տանում դատապարտյալին ազատ արձակման նախապատրաստելու ուղղությամբ և պայմանական վաղաժամկետ ազատման հարցի քննարկման ժամանակ հայտարարում է, թե նա պատրաստ չէ ազատ արձակման: «Մինչդեռ այդ ընթացքում պետք է ամուր լինեն ընտանիքի հետ կապերը, պետք է ինտենսիվ սոցիալ-հոգեբանական աշխատանքներ տարվեն, աշխատանքի հնարավորություն պետք է լինի և այլն»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ընդգծեց Թաթոյանը:

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը հստակեցրեց, որ իրենք մշակել են օրենսդրական փաթեթ, որտեղ առաջարկում են ընտանիքի հետ դատապարտյալի կապի ամրապնդման համար բարեփոխել Հայաստանի ողջ օրենսդրական համակարգը:

Նա հավելեց, որ առաջարկում են նաև դատական ուժեղ վերահսկողություն և դատախազական հսկողություն լինի վերը նշված միջոցի կապակցությամբ: Արման Թաթոյանը հստակեցրեց, որ Քրեական օրենսգիրքը պետք է ստեղծի պայմանական վաղաժամկետ ազատման հիմքերը, հստակ և ճկուն համակարգեր նշի:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan