Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

«Ելք» խմբակցությունն իր ծրագրերում բացառում է ծայրահեղ քայլերը

«Ելք» խմբակցությունն իր ծրագրերում բացառում է ծայրահեղ քայլերը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
«Ելք» խմբակցությունն իր ծրագրերում բացառում է ծայրահեղ քայլերը

ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցության քարտուղար Գեւորգ Գորգիսյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ներկայումս կուսակցության ներսում առկա տարաձայնություններին՝ կապված «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի հետ:

Նա տեղեկացրեց, որ դաշինքի մեծամասնությունը տեսնում է խնդիրներ, բացեր, եւ թերություններ, իսկ հեղինակներն աշխատում են դրանք շտկելու ուղղությամբ:

«Եթե որեւէ անհատ կամ կուսակցություն ունի որևէ գաղափար, ներկայացնում է ծրագիր՝ ինչպես պետք է այն կյանքի կոչել, ինչ հետևանքներ կունենա հասարակության և պետության վրա, ինչ կշահի դրանից դաշինքը: Հետո միայն դաշինքում քննարկվում ու որոշում է կայացվում»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց նա:

Նրա խոսքով՝ դաշինքի մոտեցումը հետեւյալն է. ամեն ինչին այլընտրանք ներկայացնել, ինչպես դա իրենց գործունեությամբ  արդեն իսկ ցույց են տվել, նաև ցույց տալ, որ կարող են փոխարինել գործող իշխանություններին:

Հարցին, թե  խմբակցությունը իրենց ռադիկալ համարո՞ւմ է եւ կդիմի՞ ծայրահեղ քայլերի, Գևորգ Գորգիսյանը պատասխանեց.

«Որեւէ ռադիկալ քայլի մենք հակված, տրամադրված չենք, և դա մեր պլաններում չկա: Նույնիսկ փողոցային գործողությունները պետք է լինեն բացարձակ խաղաղ, ինչն էլ ճանապարհային քարտեզի հեղինակների հիմնական դրույթներից ու մեխերից է: Դա չի կարող լինել ռադիկալ և բռնության տանող ճանապարհ»:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
24Սեպտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan