Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հայաստանում ազատազրկումը պետք է լինի պատժի բացառիկ միջոց. Արման Թաթոյան

Հայաստանում ազատազրկումը պետք է լինի պատժի բացառիկ միջոց. Արման Թաթոյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հայաստանում ազատազրկումը պետք է լինի պատժի բացառիկ միջոց. Արման Թաթոյան

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ճկուն չի համարում Հայաստանում գործող պատժի համակարգը: Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանն ընդգծում է, որ Հայաստանում պետք է գործի պատժի այնպիսի ճկուն համակարգ, որ ազատազրկումը լինի բացառիկ միջոց: «Չի կարող ազատազրկումը լինել պատժի հիմնական միջոց: Սա համակարգին վերաբերվող խնդիր է, որը մենք պատրաստում ենք բարձրացնել մեր առաջիկա զեկույցում»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Արման Թաթոյանը:

Նա հավելեց, որ Քրեական օրենսգրքում ամրագրված են պատժի տեսակներ, կան նաև ազատությունից զրկելու հետ չկապված պատժատեսակներ, սակայն դրանց համակարգը ճկուն և արդյունավետ չէ: «Հաշվի առնելով քրեակատարողական հիմնարկների գերբեռնվածությունը` հասկանում ենք, որ այստեղ մենք ունենք փոփոխությունների կարիք»,- ասաց Թաթոյանը:

Նրա գնահատմամբ` հարկավոր է ընդլայնել պրոբացիոն համակարգի գործունեության շրջանակը: Արման Թաթոյանն ընդգծում է, որ հարկավոր է շատ ավելի մեծացնել այդ շրջանակը, իսկ պրոբացիոն ծառայությունը պետք է լինի այն գլխավոր ինստիտուտներից մեկը, որը կոչված կլինի ապահովել վերը թվարկված խնդրի լուծումը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan