Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Արման Թաթոյանի համար անընդունելի կլինի Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելն

Արման Թաթոյանի համար անընդունելի կլինի Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Արման Թաթոյանի համար անընդունելի կլինի Երևանի ավագանու նիստերը դռնփակ անցկացնելն

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը պնդում է, որ Երևանի ավագանու նիստերը դռնփակ չեն կարող լինել: Լրագրողների հետ զրույցում Արման Թաթոյանը նշեց, որ նման կարգավորումը իր համար անընդունելի կլինի: «Մենք այդ հարցի վերաբերյալ հայտարարություն ենք տարածել, որում նշել ենք, որ ի գիտություն ենք ընդունել Երևանի քաղաքապետարանի հայտարարությունն այն մասին, որ ինչ կարգավորում էլ լինի, այն չի կարող հանգեցնել լրագրողի աշխատանքի խոչընդոտման»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասաց ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը:

Նրա խոսքով` Երևանի ավագանու վերջին սկանդալային նիստից հետո իրենք լրագրողներին պետական մարմիններից օտարելու միտում են զգացել, ինչը որևէ կերպ չի կարելի թույլ տալ: «Մենք հստակ ձևակերպել ենք, որ լրագրողին երբեք չի կարելի ընկալել, որպես բարիկադի հակառակ կողմում գործող անձ: Լրագրողին պետք է վերաբերվել նրա ազնվության և բարեխղճության կանխավարկածով, որովհետև լրագրողը ունի  օրենքին համապատասխան և բարեխղճությամբ գործելու կոչում: Լրագրողը կատարում է կարևոր հանրային գործառույթ: Հասարակության մեջ յուրաքանչյուր մարդ հետաքրքրված է հասկանալ, թե պետական այս կամ այն գործառույթը ինչպես է իրականանում.  վերջնական հասցեատերը քաղաքացին է, իսկ փոխանցողը` լրագրողը»,- ասաց նա:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan