Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիան չի պատրաստվում արագ լքել Սիրիայում իր վերահսկողության տակ վերցրած տարածքները. թուրքագետ

Թուրքիան չի պատրաստվում արագ լքել Սիրիայում իր վերահսկողության տակ վերցրած տարածքները. թուրքագետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիան չի պատրաստվում արագ լքել Սիրիայում իր վերահսկողության տակ վերցրած տարածքները. թուրքագետ

Սիրիայում վերահսկողության տակ վերցված տարածքներում Թուրքիայի կողմից կատարվող քայլերը վկայում են, որ Թուրքիան չի պատրաստվում արագ ետ քաշվել այդ տարածքներից: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ասաց թուրքագետ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը մարտի 20-ին հրավիրված ասուլիսում:

Ռուբեն Մելքոնյանը կարծում է, որ Թուրքիան սիրիական Աֆրինում  տարածքներ գրավելուց հետո միաժամանակ իրականացնում է երկու կարևոր քայլ` վերաբնակեցման և կրթական տեսանկյունից:

«Չնայած Թուրքիան փորձում է ներկայացնել, թե տեղի ժողովուրդը ուրախ է և ողջունում է թուրքական բանակին, իրականում բնակիչները փախչում են: Թուրքիան տարբեր վայրերից այդ տարածքներ է տեղափոխում թյուրքական ծագմամբ ժողովուրդների, իր համար ավելի վստահելի տարբեր էթնիկ  խմբերի: Թուրքիան փորձում է այդ տարածքների կենսագործունեության համար որոշակի հիմքեր ստեղծել: Մասնավորապես, բաժանվում են անձնագրի նման փաստաթղթեր, որոնք ձևակերպված են հենց «Ձիթենու ճյուղ գործողության  շրջանի փաստաթուղթ» և անձը հաստատող փաստաթղթի դեր են կատարում: Քայլեր են կատարվում նաև կրթական ոլորտում: Այս տարածքների դպրոցներում սկսում են գործել թուրքական դպրոցների կրթական ծրագրերը: Այս ամենը թույլ է տալիս ենթադրել, որ Թուրքիան ունի մտադրություն երկար ժամանակ այդ տարածքներում մնալու»,-նշեց նա:

Հարցին, թե արդյոք Թուրքիայի գործողությունները տեղի են ունենում Ռուսաստանի և ԱՄՆ-ի համաձայնությամբ, Ռուբեն Մելքոնյանը պատասխանեց, որ, անշուշտ, կա պայմանավորվածություն, կամ լուռ համաձայնություն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan