Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պուտինն ապրիլի 3-4-ը կայցելի Անկարա

Պուտինն ապրիլի 3-4-ը կայցելի Անկարա
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պուտինն ապրիլի 3-4-ը կայցելի Անկարա

Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 3-4-ը Անկարայում կքննարկի ռազմավարական նախագծերը, մասնավորապես՝ էներգետիկայի բնագավառում, ինչպես նաեւ՝ միջազգային թեմաներով, այդ թվում նաեւ՝ Սիրիայի տիրող իրավիճակը, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը, թեխանցում է News.am-ը:

«2018 թվականի ապրիլի 3-ին եւ 4-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Թուրքիայի Հանրապետության նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրավերով պաշտոնական այցով կժամանի Անկարա»,- նշվում է հաղորդագրության մեջ: Նշվում է, որ Անկարայում կկայանա բարձր մակարդակի ռուս-թուրքական համագործակցության խորհրդի յոթերորդ նիստը:

«Կքննարկվեն երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները, համատեղ ռազմավարական ծրագրերի իրականացման ընթացքը, մասնավորապես՝ էներգետիկ ոլորտում: Նախատեսվում է շոշափել տարածաշրջանային եւ միջազգային արդիական հարցերը, ներառյալ՝ ահաբեկչության դեմ համատեղ պայքարը, Սիրիայում տիրող իրավիճակը», - նշվում է տարածված հաղորդագրության մեջ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan