Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանում դիտորդներին չեն թույլատրում մուտք գործել ընտրատեղամասեր

Ադրբեջանում դիտորդներին չեն թույլատրում մուտք գործել ընտրատեղամասեր
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանում դիտորդներին չեն թույլատրում մուտք գործել ընտրատեղամասեր

Ադրբեջանում շարունակվում են ընտրությունների ժամանակ ավանդական դարձած կեղծումները: Չնայած կենտրոնական ընտրական հանձնաժողովի տրամադրած փաստաթղթերի առկայությանը՝ դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր:

 Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է ադրբեջանական «Թուրան» լրատվական գործակալությունը:

 «Մեկ ընտրողը տարբեր  ընտրատեղամասերում ընտրություններին մասնակցում է մի քանի անգամ: Դիտորդներին թույլ չեն տալիս մուտք գործել ընտրատեղամասեր: Այս և այլ ընտրախախտումները շարունակվում են»,-«Թուրան»-ի հետ զրույցում նշել է Ադրբեջանի նախագահի թեկնածուներից Սարդար Ջալալօղլուի ներկայացուցիչ Թալեաթ Ալիևը:

 Ջալալօղլուի ներկայացուցիչը նշել է նաև, որ դիտորդների աշխատանքը խոչընդոտվում է՝ չնայած այն հանգամանքին, որ նրանք դիտորդական առաքելություն իրականացնելու համար ունեն Ադրբեջանի կենտրոնական ընտրական հանձնաժողովի կողմից հատկացված բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan