Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Կիրո Մանոյանը Հայաստանի համար մտահոգիչ է համարում ռուս-թուրքական մերձեցումը

Կիրո Մանոյանը Հայաստանի համար մտահոգիչ է համարում ռուս-թուրքական մերձեցումը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Կիրո Մանոյանը Հայաստանի համար մտահոգիչ է համարում ռուս-թուրքական մերձեցումը

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Սիրիայի հետ կապված վերջին օրերի գլխավոր իրադարձությունը համարում է Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի կողմից ռմբակոծումը և դրա նկատմամբ Ռուսաստանի կեցվածքը:  Նրա խոսքով՝ Ռուսաստանը ցուցաբերեց ինքնազսպվածություն եւ չընկավ ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և Ֆրանսիայի թակարդը, ինչը, ըստ նրա, ավելի բարդ և ծանր հետեւանքներ կարող էր ունենալ:

 «Ռուսաստանի այդ զսպվածությունը, հավանաբար, ինչ-որ իմաստով ամերիկացիների մտադրությունը հասկանալու արդյունքն էր, այլապես անբացատրելի էր այն, թե ինչու նման կեցվածք ընդունեց: Մեզ համար կարեւոր է նախեւառաջ այս ամենից քաղել դասեր՝ մի քանի առումներով. այն, որ ԱՄՆ-ն լքեց քրդերին և թույլ տվեց, որ Թուրքիան ներխուժի Սիրիա, և, ինչպես արդեն նշեցի, Ռուսաստանի պահվածքը»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասաց Կիրո Մանոյանը՝ նկատելով, որ միանշանակ, կա մտահոգություն, որ այս ամենը կարող է ավելի սրվել, և այս իմաստով, եթե  շուրջը հրդեհ է, հնարավոր չէ անտարբեր մնալ:

Նրա դիտարկմամբ՝ եթե տարածաշրջանում ավելի երկարատև պատերազմներ լինեն, բնականաբար, դա կազդի նաև Հայաստանի վրա:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan