Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայի ընդդիմությունը նստացույց է անցկացրել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում

Թուրքիայի ընդդիմությունը նստացույց է անցկացրել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայի ընդդիմությունը նստացույց է անցկացրել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում

Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր ուժը համարվող Ժողովրդահանրապետական կուսակցությունը նստացույց է անցկացրել Ստամբուլի կենտրոնական Թաքսիմ հրապարակում՝ բողոքելով երկրում արտակարգ դրության ռեժիմի հնարավոր երկարաձգման դեմ, հաղորդում է Ստամբուլի հայկական պարբերականներից «Ակօս»-ը:

Հայտնի է, որ բողոքի ակցիային մասնակցել է նաև կուսակցության անդամ, Թուրքիայի խորհրդարանի՝ Ստամբուլից ընտրված պատգամավոր Սելինա Դողանը:

Ներկաները շեշտել են, որ հեղաշրջման փորձից հետո երկիրը 21 ամիս շարունակ ղեկավարվել է արտակարգ դրության ռեժիմի պայմաններում, այդ ընթացքում անցկացվել է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվե՝ ժողովրդի վրա գործադրված ճնշման պայմաններում: Ընդդիմադիրները նշել են, որ արտակարգ դրության ռեժիմը ճանապարհ է բացում երկրում բռնությունների աճի, ժողովրդավարական նորմերի թուլացման ու մի շարք անօրենությունների համար:
Հիշեցնենք, որ 2016-ի հուլիսի 15-ին Թուրքիայում տեղի է ունեցել ռազմական հեղաշրջման փորձ: Դրան հաջորդել են ձերբակալությունները երկրի զինված ուժերում և այլ կառույցներում, փակվել են բազմաթիվ թերթեր, կազմակերպություններ, կենտրոններ, երկրում հայտարարվել է արտակարգ դրություն: Գրում է Tert.am-ը:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan