Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ունեմ պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել երկրի դինամիկ զարգացման գերնպատակին. Սերժ Սարգսյան

Ունեմ պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել երկրի դինամիկ զարգացման գերնպատակին. Սերժ Սարգսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ունեմ պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել երկրի դինամիկ զարգացման գերնպատակին. Սերժ Սարգսյան

ՀՀ ԱԺ հատուկ նիստին Հայաստանում իշխող կոալիցիայի կողմից վարչապետի թեկնածու առաջադրված՝ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարեց, որ ունի պառլամենտական մեծամասնության աջակցությունը և պատրաստ է այն ծառայեցնել երկրի դինամիկ զարգացման գերնպատակին։

Սերժ Սարգսյանն իր ելույթում, մասնավորապես, ասաց. «Այսօր մենք ընտրում ենք պառլամենտական երկրի վարչապետին։ Առաջին անգամ ենք ընտրում, ուստի օբյեկտիվորեն շատ փորձա­ռություն չունենք, թե հատկապես ո՞ր տեսանկյունից պետք է դիտարկենք հարցը, ի՞նչը պետք է հաշվի առնենք, ի՞նչն է առաջնայինը և ինչը՝ ոչ։ Բայց ընտրության տրամաբանությունն էլ հստակ է և բխում է Սահմանադրությունից, ինչպես նաև պառլա­մենտական կառավարման ձև ունեցող պետությունների  քաղաքական փորձից: Այս համակարգին, ինչպես արդեն ասացի, բնորոշ է իրավունքներին համարժեք պատասխանատ­վությունը, այդ թվում նաև՝ քաղաքական։ Այս համակարգի պայմաններում վարչապետ է դառնում խորհրդարանում մեծամասնություն կազմած քաղաքական ուժի ղեկավարը,  և դա պատահական չէ։ Դա կոչված է նաև ապահովելու քաղաքական լիդերի անձնական պատասխանատվությունը տվյալ քաղաքական ուժի համար:

Հայաստանի պարագայում սխալ, հակահամակարգային եմ համարում այսպես կոչված թաքնված կառավարման մեխանիզմ­ները, երբ չունենալով որևէ պաշտոն, քաղա­քական ուժի ղեկավարը կարող է փաստացի պետական կառավարում իրականացնել: Դա պատասխանատվությունն իրենից հեռու պա­հե­լու միջոց է, ձախողումների համար քավության նոխազ փնտրելու ձև: Երկու կողմից շրջափակված, փաստացի պատերազ­մական իրավիճակում գտնվող երկրի դեպքում, երբ իշխող կուսակցության ղեկավարը փորձի ի դեմս այլ մեկի փաստացի իրականացնել վարչապետի գործառույթները, դա, ըստ էության, կլինի ոչ միայն թուլություն, փա­խուստ պատասխանատվությունից, այլ իշխա­նա­կան ուղղահայացի վտանգում, չհիմ­նա­վորված երկիշխանության տարրերի ակամա ներմուծում՝ իր բոլոր հետևանք­ներով։ Սա հատկապես վտանգավոր է հարկ եղած պահերին համապետական մոբիլիզացիայի և բոլոր ռեսուրսները համախմբելու ու վտանգի չեզոքացմանն ուղղելու հրամայականի դեպ­քում, մի բան, որից, ցավոք, մենք երաշխա­վորված չենք։ Ինձ՝ որպես Հանրապետական կուսակցության ղեկավարի համար փա­խուստն անձնական պատասխանատվությունից անըն­դու­նելի է. երբեք չեմ արել ու չեմ էլ պատրաստվում: Ահա առաջին հերթին հենց այդ պատճառով է, որ այսօր ես այս ամբիոնին կանգնած եմ։ 

Այդ դեպքում հարց է առաջանում՝ միթե՞ չէի կարող կանխատեսել այս օրը սահմանադ­րական բարեփոխումների հենց ամենա­սկզբում, երբ հայտարարում էի, որ պառլամեն­տական կառավարման մոդելին անցնելու դեպքում չեմ հավակնի վարչապետի պաշտո­նին։ Իհարկե, կանխատեսում էի և այդ մասին արդեն առիթ եմ ունեցել խոսելու։ Նորից չեմ խոսի քաղաքական համատեքստն ընկալելու կամ իմ հավակնությունների դե ֆակտո բացակայության մասին, բայց կավելացնեմ մի միտք, որը բխում է ելույթիս սկզբնամասի ասելիքից։ Այսօր այս ամբիոնին կանգնած է ո՛չ թե անհատ քաղաքական-պետական գործիչ Սերժ Սարգսյանը, ո՛չ Հայաստանի Հանրա­պետության երրորդ նախագահը։ Նրանցից ոչ մեկն այստեղ գործ չունի անելու, և  այսօրվա քվեարկությամբ դրված չէ մեկին կամ մյուսին հավանություն տալու կամ չտալու հարց։ Այսօր այս ամբիոնից ելույթ է ունենում խորհրդա­րանի քաղաքական մեծամասնությունը կազ­մող Հայաստանի Հանրապետական կուսակ­ցու­թյան նախագահը։ Ես այստեղ եմ նախ և առաջ որպես իշխող կուսակցության ղեկավար՝ հօգուտ իմ թեկնածության ասելու, որ ունեմ բավարար ազդեցություն և հնարավո­րու­թյուններ՝ ստանձնած քաղաքական պատաս­խա­նատվության շրջանակում ապահովելու խորհրդարանական մեծամասնություն կազմող քաղաքական ուժի ներդաշնակ աշխատանքը իշխանության օրենսդիր և գործադիր թևերում։ 

Կրկնվեմ. 

- «Կառավարման խորհրդարանական համա­կարգը բացառում է հակասությունը կառավա­րության և պառլամենտական մեծամասնու­թյան միջև»։ 

Ես պատրաստ եմ լինել այդպիսի հակասության բացառման երաշխավորը։ Ես իսկապես ունեմ այդ աջակցությունը և պատրաստ եմ այն ծառայեցնել մեր երկրի դինամիկ զարգացման գերնպատակին»։ 

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan