Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Պատահական չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է. Սերժ Սարգսյան

Պատահական չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է. Սերժ Սարգսյան
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Պատահական չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է. Սերժ Սարգսյան

Պատահական չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է։ Այդ մասին Ազգային ժողովում վարչապետի թեկնածության քննարկման ժամաանկ ասել է վարչապետի թեկնածու Սերժ Սարգսյանը։

Պատասխանելվ ՀՀԿ խմբակցության անդամ Շիրակ Թորոսյանի հարցին՝ Սերժ Սարգսյանն ասել է, թե մտահոգություններ ունի, որ ուղղահայաց կառավարման դեպքում անվտանգության հարցերը կարող են թուլանալ։ «Իհարկե մտահոգություններ ունեմ, բայց մեր գործունեությունը ուղղված է նրան, որ չեզոքացնենք այդ մտահոգությունները, եւ մեր աշխատանքով կարողանանք հասնել դրական արդյունքների։  Սահմանադրական բարեփոխումները հնարավորություն են տալիս ընգծել թե անհատական, թե կոլեկտիկավ պատասխանատվության հանգամանքները»,- ասել է նախկին նախագահը։

Սերժ Սարգսյանի խոսքով, այսօրվա սահմանադրությունը շատ ավելի մեծ հնարավորություն է  ստեղծում կազմակերպելու երկրի անվտանգությունը։ «Հստակեցված են գլխավոր շտաբի գործառույթները, ինչը բերում է  ԳՇ պետի անձնական պատասխանատվության։ Կառավարության կոլեգիալ գործունեության համար պատասխանատու է առաջին հերթին վարչապետը։ Պատահական չէ, որ գերագույն գլխավոր հրամանատարը վարչապետն է»,- ասել է Սարգսյանն ու հավելել. «Պրոբլեմները հաշվի առնելով է, որ գնացել ենք բարեփոխումների։ Կիսանախագահական համակարգում նախագահը պատասխանատու է ամեն ինչի համար, տանը հեռուստացույցի փչանալուց մինչեւ սահմաների համար։

Բայց խորհրդարանական համակարգում չունի որեւէ ռեսուրս։ Ես վստահ եմ, որ այս համակարգը խիստ արդյունավետ է լինելու։ Չի լինելու համակարգային հակամարտություն։ Հիմա ուղղակի չի կարող»։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
20Հուլիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan