Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Թուրքիայում արտահերթ նախագահական ու խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն

Թուրքիայում 2018 թվականի հունիսի 24-ին արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ կանցկացվեն: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, այս մասին «Ազգայնական շարժում» կուսակցության (ԱՇԿ) առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ հանդիպման արդյունքներով հայտարարել է Թուրքիայի գործող նախագահ, իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

«ԱՇԿ առաջնորդ Դևլեթ Բահչելիի հետ բավականին արդյունավետ հանդիպում ունեցանք: Մտքերով փոխանակվեցինք ներքին և արտաքին զարգացումների, հնարավորություն ունեցանք քննարկելու Բահչելիի առաջարկը՝ երկրում արտահերթ խորհրդարանական և նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ: Որոշում կայացրեցինք հունիսի 24-ին ընտրություններ անցկացնելու մասին: Բարձրագույն ընտրական հանձնաժողովն անմիջապես կսկսի ընտրությունների նախապատրաստական աշխատանքները»,- հայտարարել է Էրդողանը:

Թուրքիայի նախագահն իր խոսում նշել է, թե 2016 թվականի ռազմական հեղաշրջման փորձը ցույց է տվել գործող համակարգից անմիջապես նախագահական համակարգի անցնելու անհրաժեշտությունը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan