Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք

Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դողու Փերինչեքը Թուրքիայում վաղաժամ ընտրությունների նշանակումը համարում է իշխանությունների վախի արդյունք

Թուրքիայում գործող «Հայրենիք» կուսակցության (Vatan partisi) նախագահ, ազգայնական գործիչ Դողու Փերինչեքն անդրադառնալով Թուրքիայում վաղաժամ նախագահական և խորհրդարանական ընտրությունների նշանակմանը նշել է, որ իշխանություններն այդ քայլին գնացել են վախից դրդված: 

Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում է թուրքական Diken պարբերականը: 

Փերինչեքը նշել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու «Ազգայնական շարժում» կուսակցության նախագահ Դևլեթ Բահչելին արտահերթ նախագահական ընտրությունների նշանակմամբ խախտում են երկրի սահմանադրությունը և սահմանադրությունը վերացնելու փորձ են կատարում: 

«Նրանք վախի մեջ են, ինչի՞  համար է այս աստիճան սարսափը: Նրանք երկուսն էլ կարող էին ընտրությունների ամսաթվի մասին հայտարարություն կատարել, սակայն այս դեպքում, երբ երկուսով գլուխ գլխի տալով հայտարարեցին այդ մասին սա հեղաշրջում է: Նրանք փորձում են վերացնել սահմանադրությունը: Օրենքը շրջանցելով սահմանադրությունն արհամարհելը հեղաշրջում է: Խորհրդարանը պետք է չհաստատի այդ որոշումը»,- նշել է Դողու Փերինչեքը:

 Փերինչեքը հավելել է նաև, որ ԱՇԿ-ն հասկանալով, որ այլևս վերանում է քաղաքական ասպարեզից փորձում է Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության հետ համագործակցելով պահպանել իր գոյությունը: 

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan