Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում են

Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում են
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում են

Ադրբեջանն ու Թուրքիան պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը շարունակում են: Համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել 2 երկրների նախագահներ Իլհամ Ալիեւի եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման ժամանակ, հայտնում է News.am-ը:

«Այսօր մենք համաձայնության եկանք, որ պաշտպանական արդյունաբերության ոլորտում համագործակցությունը կշարունակենք»,- հայտարարել է Իլհամ Ալիեւը Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ համատեղ մամուլի ասուլիսում:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանն իր պաշտպանական հնարավորություններն ամրապնդում է Թուրքիայում արտադրված արտադրանքի հաշվին. «Թուրքիան զարգացած պաշտպանական արդյունաբերություն ունի: Մենք ապահովում ենք մեր բանակի մատակարարումը, այդ թվում, Թուրքիայում արտադրված ռազմական արտադրանքի հաշվին, որը համապատասխանում է ամենաբարձր ստանդարտներին»:

Իլհամ Ալիեւը նշել է նաեւ պաշտպանության ոլորտում հարաբերությունների հաջող զարգացումը՝ ընդգծելով, որ կողմերը շարունակում են համատեղ զորավարժություններ եւ հետազոտություններ անցկացնել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan