Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Վահան Ղուկասյան. Իրանը խրախուսում է Եգիպտոսին` է'լ ավելի արմատական փոփոխություններ անել

Վահան Ղուկասյան. Իրանը խրախուսում է Եգիպտոսին` է'լ ավելի արմատական փոփոխություններ անել
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Վահան Ղուկասյան. Իրանը խրախուսում է Եգիպտոսին` է'լ ավելի արմատական փոփոխություններ անել

Հետաքրքիր դինամիկ եմ նկատում Իրանի արտաքին քաղաքականության մեջ. իսլամական հանրապետությունը փորձում է սանձել արաբական գարնան արգասիքները և ավելին՝ սկսել ուղղորդել այն։
Այլ կերպ չի կարելի մեկնաբանել Իրանի կողմից հղված ողջույնը Եգիպտոսի «Եղբայր մուսուլմանների» նախաձեռնած սահմանադրական հանրաքվեի՝ հաջողությամբ պսակվելու կապակցությումբ։ Այս հանրաքվեի արդյունքում իսլամիստների ներկայացուցիչը հանդիսացող նախագահ Մուրսին ստանում է գրեթե անսահմանափակ ավտորիտար իշխանություն և գերակա դեր է ստաձնում մնացած պետական մարմինների հանդեպ։
Իրանն իր հերթին ասես խրախուսում է Եգիպտոսին էլ ավելի արմատական փոփոխություններ անել, որպեսզի ի վերջո Եգիպտոսի ներքաղաքական տրանսֆորմացիան կերտի իսլամական կրոնապետություն՝ ինչպես Իրանում է։ Մուբարաքի օրոք, Եգիպտոսը խզել էր կապերը Իրանի հետ դեռ 1979 թվականից և դրանք վերականգնվեցին մենակ Մուբարաքի անկումից հետո և այժմ հարաբերությունները միայն ջերմանում են։
Եթե Իրանին հաջոցվեց իր մտահաղացումը կյանքի կոչել, ապա սա կխառնի ԱՄՆ-ի ողջ խաղաթղթերը տարածաշրջանում, որովհետև Մեծ մերձավոր արևելքի 3 ամենահզոր տերություններից երկուսը կարող են միավորել իրենց ջանքերը՝ չնայած կոնֆեսսիոնալ տարբեր պատկանելիությունների և այդ դեպքում հաջորդ տրամաբանական քայլը կինի Արաբական թերակղզում իրենց գերիշխանության հաստատումը՝ ի հաշիվ ԱՄՆ դաշնակիցների՝ նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի և Կաթարի։ Մյուս կողմից կսասանվեն ինչպես Թուրքական ազդեցությունը, այնպես էլ ամբիցիաները։
Քաոսի հետ խաղ անելու վտանգն էլ հենց սրանում է ու սա մղձավանջ է ԱՄՆ-ի համար, քանի որ անգամ ղեկավարվող քաոսը կարող է դուրս գալ տիրապետության տակից և բերել անկանխատեսելի արդյունքների։ Այս զարգացումները դեռ շատ ջուր կքաշեն։
«Լրատվական» ռադիոն չի խմբագրում հեղինակի կարծիքը, մատուցման ձևն ու լեզուն:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan