Ադրբեջանում ամաչում են, որ տարածաշրջանի միակ բռնապետն իրենց ղեկավարն է




Ադրբեջանում ամաչում են, որ տարածաշրջանի միակ բռնապետն իրենց ղեկավարն է, Կոնգրեսի Հելսինկյան կոմիտեում կայացած լսումների ընթացքում հայտարարել է ադրբեջանցի լրագրող, «Մեյդան» հեռուստաընկերության տնօրեն Էմին Միլլին, հաղորդում է News.am-ը:
«Մենք ամաչում ենք, որ այսօր Կովկասում մենք միակ երկիրն ենք, որը չի կարողացել ձերբազատվել հանցավոր բռնապետից, որը զավթել է իշխանությունը»:
Հայաստանի «թավշյա հեղափոխությունը» հայերին աննախադեպ թռիչք ապահովեց՝ թողնելով Ադրբեջանը բռնապետությունների շարքում, որտեղ ավանդական են ընտրակեղծարարությունները, ընդդիմադիրների խոշտանգումներն ու լրագրողների նկատմամբ ճնշումները: Վերլուծաբան Օդրի Ալսթադի խոսքով, այդ ամենն Ադրբեջանում արվում է թաքուն, իսկ արտաքնապես այլ պատկեր են.