Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Բրյուսել՝ քննարկելու միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը

Իրանի ԱԳ նախարարը կայցելի Բրյուսել՝ քննարկելու միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Իրանի ԱԳ նախարարը կայցելի Բրյուսել՝ քննարկելու միջուկային գործարքի շուրջ ստեղծված իրադրությունը

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը մայիսի 15-ին կայցելի Բրյուսել՝ Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի, ինչպես նաեւ միջուկային գործարքի մասնակից եվրոպական երկրների՝ Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ֆրանսիայի ղեկավարության հետ քննարկելու Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ միջազգային համաձայնագրի շուրջ ստեղծված իրադրությունն այն բանից հետո, երբ դրանից դուրս եկավ ԱՄՆ-ը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Kyodo ճապոնական գործակալությունը՝ հղում անելով իրանական դիվանագիտական աղբյուրի:

Նրա խոսքով՝ Բրյուսելում կայանալիք հանդիպման ընթացքում Զարիֆը միջուկային գործարքի գծով եվրոպական գործընկերներին կխնդրի դրա կատարման գործնական երաշխիքներ տալ համաձայնագրից դուրս գալու մասին ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի արած հայտարարությունից հետո: Զարիֆը մայիսի 10-ին հեռախոսային բանակցություններ Է վարել եվրոպացի իր գործընկերների՝ Միացյալ թագավորության արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Բորիս Ջոնսոնի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Իվ լը Դրիանի հետ:

Նախարարները քննարկել են իրանական միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի հետագա ճակատագիրը: Կողմերը նաեւ պայմանավորվել են հանդիպումներ անցկացնել փորձագիտական ու նախարարական մակարդակով, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan