Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Չինաստանը հույս ունի 2022-ին սկսել աշխարհում խոշորագույն երկկենցաղ օդանավի՝ AG600-ի մատակարարումները

Չինաստանը հույս ունի 2022-ին սկսել աշխարհում խոշորագույն երկկենցաղ օդանավի՝ AG600-ի մատակարարումները
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Չինաստանը հույս ունի 2022-ին սկսել աշխարհում խոշորագույն երկկենցաղ օդանավի՝ AG600-ի մատակարարումները

Չինաստանը 2022 թվականին կսկսի ազգային արդյունաբերության մշակած աշխարհում խոշորագույն երկկենցաղ օդանավի՝ AG600-ի մատակարարումները, հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը, փոխանցում է News.am-ը:

«Մենք ծրագրում ենք քաղաքացիական ավիացիայի իշխանություններից թռիչքային պիտանելիության հավաստագիրը ստանալ 2021 թվականին եւ պատվիրատուներին օդանավի մատակարարումները սկսել 2022 թվականին»,- ասել է նախագծի գլխավոր կոնստրուկտոր Հուան Լինցայան:

Մասնագետի խոսքով՝ 2017 թվականի դեկտեմբերին առաջին հաջող թռիչքից հետո մշակողները նախատեսում են սարքի նախատիպը Չժուհայայից տեղափոխել Ցզինմեն: Օդանավն այնտեղ կիրականացնի տեղական ջրամբարի մակերեւույթից առաջին թռիչքը:

AG600-ի կառուցման աշխատանքները սկսվել են 2009-ին: Առաջին փորձնական օրինակը հոսքագծից դուրս է եկել 2016-ի հուլիսին: Հիդրոօդանավը նախատեսված է քաղաքացիական ավիացիայի համար: Այն նախագծված է հատուկ անտառային հրդեհների դեմ պայքարելու եւ փրկարարական գործողություններ անցկացնելու համար:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan