Chat with us, powered by LiveChat

Խնդիրների առաջացման դեպքում զանգահարեք +374 11 28 00 00

Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով քրդամետ կուսակցությունը կդիմի Թուրքիայի մեջլիսին ու ընտրական հանձնաժողովին

Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով քրդամետ կուսակցությունը կդիմի Թուրքիայի մեջլիսին ու ընտրական հանձնաժողովին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դեմիրթաշին ազատ արձակելու պահանջով քրդամետ կուսակցությունը կդիմի Թուրքիայի մեջլիսին ու ընտրական հանձնաժողովին

Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը նախագահական ընտրություններում իր թեկնածուի՝ 2016 թվականից կալանքի տակ գտնվող Սելահաթթին Դեմիրթաշի համար նախընտրական հավասար պայմաններ ապահովելու նպատակով պատրաստվում է դիմել բարձրագույն ընտրական հանձնաժողով և խորհրդարան: Ուշագրավ է, որ երկրի պատմության մեջ առաջին անգամ նախագահի ընտրություններում պաշտոնապես գրանցվել է այն գործչի թեկնածությունը, ով գտնվում է բանտում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական T24 գործակալությունը:

Կուսակցությունը դիմելու է բարձրագույն ընտրական հանձնաժողովին՝ նշելով, որ կառույցը պարտավոր է հավասար պայմաններ ապահովել բոլոր թեկնածուների նախընտրական քարոզարշավի համար, ուստի Դեմիրթաշն այդ ընթացքում պետք է դուրս գա կալանավայրից և ազատության մեջ լինի: Նմանօրինակ դիմում է ներկայացվելու նաև մեջլիսի նախագահությանը:

Դեմիրթաշը 2016 թվականի նոյեմբերից գտնվում է Էդիրնեի բանտում: Նա մեղադրվում է «ահաբեկչական խմբավորում ստեղծելու և ղեկավարելու, հանցախմբի քարոզչություն իրականացնելու, հանցանքն ու հանցավորին գովաբանելու» մեջ: Նրա դեմ հարուցված մի քանի դատական գործերով գործչին սպառնում է մինչև 142 տարվա ազատազրկում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan