Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գազայի հատվածում բախումները քաղաքագետը կապում է ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ

Գազայի հատվածում բախումները քաղաքագետը կապում է ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գազայի հատվածում բախումները քաղաքագետը կապում է ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու հետ

Գազայի հատվածում իսրայելական զորքերի հետ մայիսի 14-ին տեղի ունեցած բախումները ԱՄՆ դեսպանատունը Թել-Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու արդյունքն է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ`այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքագետ Ալեքսանդր Մարգարովը:

«Իսրայելը Երուսաղեմը դիտարկում է որպես մայրաքաղաք: Համապատասխանաբար, նրանք այս քաղաքը դիտարկում են որպես վայր, որտեղ պետք է լինեն այլ երկրների դիվանագիտական ներկայացուցչությունները: Խնդիրը նրանում է, որ Երուսաղեմի համար միջազգային կարգավիճակը տարբերվում է այն կարգավիճակից, որ ունի Երուսաղեմը Իսրայելի համար»,- ընդգծեց քաղաքագետը:

Նրա խոսքով՝ անհրաժեշտ է շարունակել բանակցային գործընթացը, որը բերելու է պաղեստինցիների և Իսրայելի համար ցանկալի լուծման:

Նա հավելեց, որ այս հարցում Հայաստանի դիրքորոշումը հստակ պետք է լինի՝ առկա հակամարտությունն իր լուծումը պետք է ստանա բանակցային գործընթացի շրջանակներում:

«Հենց դա էլ պետք է ընդունելի լինի կոնֆլիկտի  կողմերի համար»,- հավելեց քաղաքագետը:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan