Lratvakan.am | Դատապարտում եմ. Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալու
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Դատապարտում եմ. Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալու

Դատապարտում եմ. Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալու
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Դատապարտում եմ. Տարոն Մարգարյանը հրաժարական չի տալու

Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հրաժարական տալու մտադրություն չունի։ NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ քաղաքապետը դուրս է եկել քաղաքապետարանի մոտ ի աջակցություն իերն հավաքված անձանց մոտ։ Պատասխանելով լրագրողների հարցին՝ իր հրաժարականի վերաբերյալ՝ Մարգարյանն ասել է. «Ամբողջ աշխարհում ընդունված չէ, որ մի քաղաքական ուժ գա իշխանության եւ փորձի ճնշել տեղական ինքնակառավարման ընտրովի մարմիններին»։

Նա նաեւ դատապարտել է ավելի վաղ իր դեմ բողոքի ելած ցուցարարներին, նրանց մեղադրել ուղղորդված լինելու մեջ։ «Դատապարտում եմ, հստակ երեւում է, որ օրենքի խախտում է եղել։ Ակտիվիստները ներխուժել են քաղաապետարանի շենք եւ փորձել են քաղաքապետարանի բնականոն աշխատանքը խաթարել»,- ասել է Մարգարյանը եւ հավելել. «Նման անօրինականությունները մենք չենք հանդուրժի, կոչ ենք անում իրավապահներին՝ հարցը վերցնել իրենց քննության տակ»։

Մյասնիկյանի հետեւի այգու վերաբերյալ էլ ասաց, որ այգին դեռ տասը տարի առաջ տրված էր վարձակալության։ Վարձակալը հրաժարվեց այգուց, եւ «Վարդանյան ընտանիք» հիմնադրամը փորձեց իրականացնել բարեկարգման աշխատանքներ։ «Երեք ամիս շարունակ աշխատանքներն ընթանում են։ Ուզում եմ վստահեցնել, որ այգին որեւիցե առեւտրային, սրճարանային տարածքներ չի հատկացվելու։ Այգին լինելու է համայնքինը։ Որոշակի ծառահատումներ եղել են, եւ նաեւ Վարդանյանների ընտանիքը ծրագրումէ  կանաչ տարածքներն ավելացնել»։

Տարոն Մարգարյանը շնորհակալություն հայտնեց իրեն աջակցող քաղաքացիների խմբին։

Սոցցանցերում տարածված տեղեկությունների համար քաղաքապետարանի մոտ քաղաքապետին աջակցելու համար ժամանել են թաղապետարանների աշխատակիցներ, համատիրությունների ներկայացուցիչներ, ՀՀԿ-ականներ։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
13Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan