Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Գյումրիում ավագանին քննարկում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը. «Գալա»-ն սա կրկես է համարում

Գյումրիում ավագանին քննարկում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը. «Գալա»-ն սա կրկես է համարում
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Գյումրիում ավագանին քննարկում է քաղաքապետին անվստահություն հայտնելու հարցը. «Գալա»-ն սա կրկես է համարում

Գյումրիի քաղաքապետարանում այսօր՝ մայիսի 17-ին, օրենքի ուժով ավագանու արտահերթ նիստ է գումարվել, որի օրակարգում քաղաքապետ։ Սամվել Բալասանյանին անվստահություն հայտնելու հարցն է:Տեղեկացնում է News.am-ը:

Հատկանշական է, որ անվստահություն հայտնողները (13 անդամ) հիմնականում «Բալասանյան» խմբակցությունից են։ Էլ ավելի հատկանշական է, որ անվստահություն հայտնողների կողմից քաղաքապետի թեկնածուն, ով եւս այդ խմբակցության անդամ է, իր խոսքում հայտարարեց, որ ինքը կողմ եմ, որ Սամվել Բալասանյանը շարունակի ղեկավարել Գյումրին եւ իրականացնել իր խոստումները: Նա նաեւ հրաժարվեց պատասխանել հարցերի:

«Գալա» խմբակցության անդամներից մեկը սա համարեց կազմակերպված սցենար. «Մավախություն ունեն, որ հեղափոխության ուրվականը կքշի նաեւ Գյումրիի քաղաքապետին, դրա համար որոշել են ապահովագրել Սամվել Բալասանյանին, քանի որ եթե անվստահության հարց է քննարկվում եւ չի ընդունվում, դրանից հետո մեկ տարի այլեւս հնարավոր չէ նման հարց քննարկելի»:

Ավագանու անդամ Լևոն Բարսեղյանն առաջարկեց հարցը հանել օրակարգից. «Թարգենք գնանք մեր գործերին: Անտեղի պատմություն եք սարքել, այսքան մարդու խառնել իրար»:

Այդուհանդերձ, հարցը դրվեց քվեարկության եւ մտավ օրակարգ:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan