Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Բոլորս պաուզայի կարիք ունենք. Փաշինյանը՝ բողոքի ակցիաների մասին

Բոլորս պաուզայի կարիք ունենք. Փաշինյանը՝ բողոքի ակցիաների մասին
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Բոլորս պաուզայի կարիք ունենք. Փաշինյանը՝ բողոքի ակցիաների մասին

Բոլորս պաուզայի կարիք ունենք, որպեսզի հանգիստ պայմաններում հարցերը դասավորենք եւ զբաղվենք դրանց լուծմամբ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, կառավարության շենքի մոտ լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով վերջին օրերին Երեւանի տարբեր հատվածներում բողոքի ակցիաներին, ինչպես նաեւ կառավարության դիմաց բավաքված անձնաց խնդիրներին:

«Իհարկե այս տեսարանը միշտ եղել է բոլոր կառավարությունների ժամանակ: Մենք գիտենք, որ ճնշումների գործադրմամբ շատ տեղերում զսպվել են, փակվել են այդ ակցիաները, հիմա այդ ճնշումների մեխանիզմը չկա, մարդիկ ազատ արտահայտվելու իրենց իրավունքից օգտվում են, դա նորմալ է: Բայց մյուս կողմից ես կարծում եմ, որ պետք է հասկանանք, որ բոլոր հարցերը միանգամից լուծելու տրամաբանություն չի կարող գործել: Եթե մենք բոլոր հարցերը փորձենք լուծել, մենք բոլոր հարցերի լուծումը կձախողենք»,-ասաց նա:

Փաշինյանը կառավարության դիմաց բողոքող քաղաքացիներից վերցրեց նամակներ եւ խոստացավ բոլորն ուսումնասիրել:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan