Chat with us, powered by LiveChat
Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Մեկնարկում է Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը

Մեկնարկում է Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Մեկնարկում է Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը

Մայիսի 26-ին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում կկայանա Լրագրողների միջազգային ֆուտբոլային երկրորդ մրցաշարը, որն այս տարի նվիրված կլինի Հայաստանի առաջին Հանրապետության 100 եւ Երեւանի 2800-ամյակին։ Մրցաշարին կմասնակցեն լրագրողների 8 թիմեր՝ Հայաստանի, Լատվիայի, Ուկրաինայի, Լիտվայի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի, ինչպես նաեւ Գյումրի քաղաքի (Հայաստան-2)։ Խաղերը կդատեն Հայաստանի Ֆուտբոլի ֆեդերացիայի մրցավարները։ Լրագրողների միջազգային մրցաշարերն ավանդական բնույթ են կրում եւ անցկացվում տարբեր երկրներում։ Դրանք նպաստում են լրագրողների համերաշխության ամրապնդմանը եւ գործնական կապերի հաստատմանը։

Հայաստանի Լրագրողների ֆուտբոլի հավաքականը ձեւավորվել է 2014 թ-ին մի շարք ԶԼՄ-ների ֆուտբոլասեր աշխատակիցների կողմից, որն այս ընթացքում հասցրել է մի շարք պաշտոնական, ընկերական եւ բարեգործական մրցաշարերի եւ խաղերի մասնակցել։ Թիմում ընդգրկված են առաջատար ԶԼՄ-ների ղեկավարներ, լրագրողներ, օպերատորներ եւ այլ աշխատակիցներ։ Խաղերի կազմակերպիչն է Հայկական Օն-լայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիան:  Գլխավոր հովանավոր ՎՏԲ-Հայաստան Բանկ, հովանավորներ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը եւ Gold’d Gym մարզասրահը։ 

Մրցաշարի մեկնարկը՝ մայիսի 26-ին, ժամը 12.00-ին «Փյունիկ» ֆուտբոլային ակումբի մարզադպրոցի դաշտում:

Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝




website by Sargssyan