Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Հանքի շահագործումը կաղտոտի Հայաստանի ջրային կարեւորագույն պաշարները. Ամուլսարում տեսչական ստուգումներ կանցկացվեն

Հանքի շահագործումը կաղտոտի Հայաստանի ջրային կարեւորագույն պաշարները. Ամուլսարում տեսչական ստուգումներ կանցկացվեն
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Հանքի շահագործումը կաղտոտի Հայաստանի ջրային կարեւորագույն պաշարները. Ամուլսարում տեսչական ստուգումներ կանցկացվեն

Կառավարությունը մտադիր է ստեղծել որեւէ խումբ կամ հանձնաժողով, որը կքննի, կքննարկի Ամուլսարի հանքի շահագործման հարցը ավելի մանրամասն. խորությամբ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց Հայկական բնապահպանական ճակատի անդամ, աշխարհարագրագետ Լեւոն Գալստյանը` նշելով, որ այս մասին ասել է Հայաստանի առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանը` Ամուլսարի շահագործմանը դեմ եւ հանք տանող ճանապարհները փակած ցուցարարների հետ հանդիպումից հետո:

Նշենք, որ փոխվարչապետը խոստացել է նաեւ տեսչական ստուգումներ անցկացնել Ամուլսարում:

Լեւոն Գալստյանի խոսքով «Լիդիան Արմենիա»-ի տնօրենը մի քանի օր առաջ իր դիրքորոշումը հայտնել էր շանտաժի եւ սպառնալիքների տոնով, այդ իսկ պատճառով իրենց այլեւս չի հետաքրքրում ընկերության դիրքորոշումը, իրենց միայն հետաքրքրում է  Հայաստանի բնության պահպանումը:

«Իրենց միայն ներդրումներն են հետաքրքրում, երբ որ բնությունը քանդելու, ոչնչացնելու , ջրերն աղտոտելու համար սարքավորումներ են ներկրում եւ դրա համար փող են վճարում, դա ներդրում չի: Հանքի շահագործումը կաղտոտի Հայաստանի ջրային կարեւորագույն պաշարները, դա ապացուցված փաստ է, այդքանը միայն բավական է, որ հանքավայրը չշահագործվի, քանի որ վտանգվում է Որոտան մտնող գետերը, Կեչուտի ջրամբարը, Ջերմուկի հանքային ջրերը եւ ի վերջո Որոտան- Արփա ջրատարով նաեւ Սեւանա լիճը»,- ասաց նա:

Անդրադառնալով հարցին, թե ինչպես են վերաբերում այն փաստին, որ ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անունը կապում են Լիդիան Արմենիա ընկերության հետ, Լեւոն Գալստյանը տեղեկացրեց, որ իրենք այս հարցով դիմել են նախագահին, սակայն դեռ պատասխան չեն ստացել:

Մասնավորապես նախագահին ուղղված նամակում նրանք հետեւյալ պարզաբանումներն են պահանջել նախագահից. Ի՞նչ շարժառիթներով եք 2013թ․ դարձել Լիդիան Ինթերնեշընըլի տնօրենների խորհրդի անդամ, որ բաժնետերերն են առաջադրել ձեր թեկնածությունը, եւ ի՞նչ պատճառներով եք դուրս եկել տնօրենների խորհրդից: Նախագահից այս հարցերի վերաբերյյալ դեռ պարզաբանումներ չեն ստացել:

Նշենք, որ  բնապահպաններն ահազանգում են, որ Ամուլսարի  ոսկու  հանքի շահագործումը վտանգում է Հայաստանի էկոլոգիական անվտանգությունը եւ այն պետք է դադարեցվի:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
21Օգոստո
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan