Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Փաշինյանը Կրեմլում հանդիպման ժամանակ շեշտել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հատուկ բնույթը

Փաշինյանը Կրեմլում հանդիպման ժամանակ շեշտել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հատուկ բնույթը
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Փաշինյանը Կրեմլում հանդիպման ժամանակ շեշտել է ՀՀ-ՌԴ հարաբերությունների հատուկ բնույթը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հունիսի 13-ին Մոսկվայում կայացած հանդիպման ժամանակ շեշտել է հայ-ռուսական հարաբերությունների հատուկ բնույթը եւ հույս է հայտնել, որ դրանք «ավելի հատուկ» դառնան։

NEWS.am-ի թղթակիցը հայտնում է, որ Նիկոլ Փաշինյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին Ռուսաստանի օրվա առթիվ, ինչպես նաեւ Ֆուտբոլի աշխարհի առաջնության՝ «համաշխարհաին մասշտաբի իրադարձության» անցկացման կապակցությամբ։ «Այժմ ամբողջ աշխարհի ուշադրությունը կենտրոնացած է Մոսկվայի ուղղությամբ»,-ասել է նա՝ շնորհակալություն հայտնելով հրավերի համար։

ՀՀ վարչապետն ուշադրություն է դարձրել այն հանգամանքին, որ սա արդեն երկրորդ հանդիպումն է Պուտինի հետ, իսկ առաջինը կայացել է Սոչիում 30 օր առաջ․ «Սա ցույց է տալիս ՀՀ-ՌԴ հարաբերությունների հատուկ բնույթը, եւ ցույց է տալիս, որ մեկ ամիս առաջ արված հայտարարությունները հիմա հստակ իրականացվում են։ Ես հույս ունեմ, որ այդ հարաբերությունները ավելի հատուկ կդառնան»,-ասել է նա։

Վարչապետը նշել է, որ հայ ժողովրդին ներկայացնող ՀՀ կառավարության համար շատ կարեւոր է այսպիսի ընդունելությունը Սոչիում եւ Մոսկվայում։ «Կարծում եմ՝ ե՛ւ Հայաստանում, ե՛ւ Ռուսաստանում բոլորը գոհ են այսպիսի զարգացումներից, եւ հույս ունեն, որ հարաբերություններն արդյունավետորեն կզարգանան մեր ժողովուրդների, մեր երկրների շահերի եւ մեր երկրների ինքնիշխանության հարգման հիմքի վրա»,-ասել է նա՝ հույս հայտնելով, որ երկու երկրների առաջնորդների հանդիպումներն ավելի հաճախակի կդառնան եւ դրանց ընթացքում կքննարկվեն հարաբերությունների օրակարգի ամբողջ ծավալը․ «Մեր հարաբերությունների օրակարգը շատ ընդգրկուն է, եւ մենք շատ բան ունենք քննարկելու ե՛ւ քաղաքական, ե՛ւ տնտեսական, ե՛ւ տարածաշրջանային առումով: Մենք ակնկալում ենք կառուցողական եւ դրական երկխոսություն, եւ մենք համոզվել ենք, որ մեր երկխոսությունը հենց այդպիսին է»,-ասել է նա։

Փաշինյանը Մոսկվա է ժամանել հինգշաբթի կայանալիք Ֆուտբոլի աշխարհի առաջնության բացմանը մասնակցելու համար։ Կրեմլի մամուլի ծառայությունից ավելի վաղ հայտնել էին, որ Պուտինը, Փաշինյանը եւ մի շարք այլ երկրների առաջնորդներ ներկա կլինեն առաջնության բացմանը «Լուժնիկի» մարզադաշտում։

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
22Հունիս
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan