Բաժանորդագրվել

Մուտք գործել

Կամ

Չի կարող լինել դատարկ!

Չի կարող լինել դատարկ!

Գաղտնաբառի վերականգնում

Գրանցվել

Կամ

Error message here!

Error message here!

Error message here!

Մոռացել ե՞ք գաղտնաբառը։ Մուտքագրեք ձեր էլ.հասցեն եւ դուք կստանաք նոր գաղտնաբառ։

Էլ. հասցեն գրանցված չէ։

Վերադառնալ

Close

Տիգրան Ավինյանը վստահ է՝ Հայաստանը ժողովրդավարական, մաքուր, անկաշառ ընտրությունների անցկացման որևէ խնդիր չի ունենալու

Տիգրան Ավինյանը վստահ է՝ Հայաստանը ժողովրդավարական, մաքուր, անկաշառ ընտրությունների անցկացման որևէ խնդիր չի ունենալու
ԲԱԺԱՆՈՐԴՆԵՐԸ ԽՐԱԽՈՒՍՈՒՄ ԵՆ ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՍՏԱՆՈՒՄ ՈՐԱԿ ՊԱՀԱՆՋԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ
Տիգրան Ավինյանը վստահ է՝ Հայաստանը ժողովրդավարական, մաքուր, անկաշառ ընտրությունների անցկացման որևէ խնդիր չի ունենալու

Ներկայիս կառավարությունը պատրաստ է լսել, վերլուծել և ճիշտ հետևություններ անել հնչող քննադատություններից: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Հայաստանի ամերիկյան համալսարանում տնտեսական քաղաքականության հարցերի շուրջ կլոր սեղան-քննարկումից հետո, որի ընթացքում ամերիկացի տնտեսագետ Ռանդալ Ֆիլերը խորհուրդ տվեց բաց լինել քննադատության առջև և խրախուսել դրանց առկայությունը: «Ես կարծում եմ՝ քննադատությունները պետք է միշտ լսել, վերլուծել և ճիշտ հետևություններ անել: Նախորդ իշխանությունների մեծագույն խնդիրներից էր, որ մարդիկ պատրաստ չէին լսելու քննադատությունը, ընդունել այն: Ես կարծում եմ՝ նոր իշխանությունները նոր քաղաքականություն են վարելու այս առումով»,-ասաց Տիգրան Ավինյանը:

Փոխվարչապետն ավելի վաղ իր ելույթում նշել էր, որ իրենց հիմնական նպատակը ժողովրդավարական ընտրությունների անցկացումն է: «Ես կարող եմ միանշանակ ասել, որ ժողովրդավարական, մաքուր, անկաշառ ընտրությունների անցկացման որևէ խնդիր չենք ունենալու»,-ասաց պաշտոնյան:

Հարցին ի պատասխան՝ միայն Ընտրական օրենսգրքի փոփոխությամբ դա հնարավոր կլինի՞, թե՞ մարդկանց գիտակցության վրա ազդելու մեխանիզմներ են հարկավոր՝ Տիգրան Ավինյանն ասաց. «մարդկանց գիտակցության վրա ազդելու բոլոր մեխանիզմներն արդեն իսկ գործի դրվելու են հեղափոխության ընթացքում: Ամենակարևոր բանը, որ պետք է արձանագրենք՝ սա նաև մշակութային հեղափոխություն է: Նույնիսկ այն մարդը, ով կփորձի ընտրակաշառք բաժանել, չեմ կարծում, որ մարդիկ նույն ձևով կարձագանքեն, ինչպես նախկինում: Ես համոզված եմ՝ մենք բոլոր հնարավորություններն ունենք այդ ամենը կանխելու»:

Պատասխանելով հարցին, թե «այս տարի, այնուամենայնիվ, կանցկացվեն ընտրություններ», փոխվարչապետն ասաց, որ այդ հարցերին դեռ կանդրադառնան:

ԹԱՐՄ ՈՒՂԵՂՈՎ
10Դեկտեմ
Բեռնեք Հայկական Լրատվական Ռադիոյի հավելվածները այստեղ՝
website by Sargssyan